Մի քանի մարզպետներով պատրաստվում են շքեղ հյուրանոցային համալիր կառուցել
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ծաղկաձոր քաղաքում մի քանի մարզպետներ պատրաստվում են շքեղ հյուրանոցային համալիր կառուցել: Թերթի տեղեկություններով` տարածքն արդեն ընտրված է` կկառուցվի «Քաչալ սար» անվամբ հայտնի տարածքում: Նշվում է, որ նախագծի հեղինակը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է` Կովալը, որտեղ մասնաբաժին են ունենալու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Ի դեպ, մարզպետներն ամեն ինչ անում են, որ իրենց անունն այդ տարածքի հետ ոչ մի առնչություն չունենա: Այնուամենայնիվ, թերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ` ճշտելու տեղեկությունը: «Եթե ես մի հյուրանոց կառուցեմ, ես համայն աշխարհին կասեմ` սիրելիներս, այս տարածքում էս նախագծային հզորություններով հյուրանոց եմ կառուցում: Նման բան չկա»,-ասել է նա: