ԲՀԿ-ն մտադիր է փոխել ԱԺ էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչին
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ԲՀԿ-ն մտադիր է փոխել ԱԺ էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչին` Վահան Բաբայանին: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ում լուրջ դժգոհություն է առաջացել Բաբայանի պահվածքի վերաբերյալ: Նա էթիկայի հանձնաժողովի նիստերում, հակառակ իր կուսակցության «այլընտրանքային» դիրքորոշման, քվեարկում է իշխող կոալիցիայի ներկայացուցիչների նման: Ըստ մեր տեղեկությունների` ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջիկա օրերին քննարկելու է Բաբայանի փոխարեն նոր անդամ ներկայացնելու հարցը:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում. իրենց մոտ նման քննարկում չի եղել: