Սանկտ Պետերբուրգում «խոզի գրիպի» համաճարակ է
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում գրիպի և սուր ռեֆլեկտոր հիվանդության համաճարակ է: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, քաղաքային իշխանությունները հանդես են եկել նման հայտարարությամբ, երբ Բոտկինի անվան հիվանդանոցում մահացել է գրիպով հիվանդ ևս մեկ քաղաքացի. ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում գրիպից, որը, փորձագետների գնահատմամբ` «խոզի գրիպ» H1N1-ի բարդացված տեսակն է, արդեն մահացել է 4 մարդ:
Թեև բժիշկները վստահեցնում են, որ այս գրիպն այնքան էլ վտանգավոր չէ, արդեն փակվել են մի քանի մանկապարտեզներ և սկսել են փակել նաև դպրոցները: Ըտս բժիշկների, եթե էպիդեմիկ շեմը չնվազի, Սանկտ Պետերբուրգում կարգելվեն զանգվածային միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու