Կապանի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
Հնարավո՞ր է արդյոք, որ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նույնպես ազատման դիմում գրի, ինչպես արեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո: «168 ժամի» այս հարցին ի պատասխան` Ա. Հայրապետյանն ասել է. «Ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, որովհետև իմ պաշտոնավարման 100-րդ օրն ընդամենը 1-2 օր առաջ է լրացել, և ես ընդամենը պաշտոնավարել եմ 100 օր: Այստեղից եզրակացություն, որ թեև ես գտնում եմ, որ անելիքներ ունեի ընտրությունների մասով, այնուամենայնիվ, չեմ համարում, որ 3 ամիս աշխատելուց հետո, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, պետք է հրաժարական տամ»: