Թուրք ուղևորներն օդանավերում զբաղվում են ձեռնաշարժությամբ
Էրզրում-Ստամբուլ չվերթի ժամանակ թուրքական ինքնաթիռում ուղևորներից մեկը զբաղվել է ձեռնաշարժությամբ (մաստուրբացիա), ինչն առաջացրել է կին ուղևորների դժգոհությունն ու զայրույթը:
Ինչպես տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը, քաղաքացի Ս. Չ.-ն ուղևորության ժամանակ հայացքով սևեռվել է ինքնաթիռում գտնվող երկու կնոջ վրա ու բացահայտորեն սկսել զբաղվել ձեռնաշարժությամբ:
Կանայք հանդուրժել են նրա անպարկեշտ պահվածքը և համբերել մինչև օդանավի վայրէջքը: Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանում նրանք բողոքով դիմել են տեղի իրավապահ մարմիններին: Ոստիկաններն իսկույն ձերբակալել են քաղաքացի Ս. Չ.-ին և տարել ոստիկանական բաժանմունք:
Պարզվել է, որ ինքնաթիռում մաստուրբացիայի դիմած այդ անձնավորությունը թուրքական բանակի զինվոր է: Նախնական հարցաքննությունից հետո ոստիկանները նրան տեղափոխել են Յենիբոսնայում գտնվող զորամաս:
Լուրեր են շրջանառվում, որ այս երևույթը շատ տարածված է թուրքական ինքնաթիռներում: Պատկան մարմինները սրանից հետո ճարահատյալ թուրքական օդանավերում տեղադրելու են տեսանկարահանող սարքեր` որպես ուղևորների ձեռնաշարժության դեմ ուղղված կանխարգելիչ միջոց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում