Ա. Մանուկյան. ՀԱԿ խմբակցության որոշման մասին Հ. Բագրատյանին տեղյակ է պահվել
«Մեր հայտարարությունը շատ հստակ է, մենք կեղծված ընտրությունների արդյունքում բոյկոտում ենք այս քառօրյան և հնարավոր է, որ մասնակցենք հայտարարություններին: Երկու պաշտոնական հայտարարություն ենք տարածել: Դրանցում ամեն ինչ հստակ ասված է»,- պատասխանելով հարցին, թե` ՀԱԿ-ի` ԱԺ քառօրյան բոյկոտելը նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀԱԿ-ը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
«Ինչ որ մենք ասել ենք, դա ընդունեք հիմք, դա ընդունեք որպես մեր պաշտոնական տեսակետ»,- հավելեց նա:
Անդրադառնալով հարցին, թե հայտարարությունը արդյոք քննարկվե՞լ է Հրանտ Բագրատյանի հետ, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Այո, ես նրան տեղյակ եմ պահել մեր որոշման մասին, ինքն ասեց` շատ լավ: Մենք բոլոր բաները նրան տեղյակ պահել ենք»:
Փորձեցինք լսել նաև Հրանտ Բագրատյանի տեսակետը այս հարցի առնչությամբ, բայց նա մեզ խնդրեց մի քանի ժամից զանգահարել` նշելով, որ ինքը զբաղված է:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան