«Գրքի բանկ»-ում արդեն կա 9000 գիրք
«Գրքի բանկ» ծրագրի շրջանակներում արդեն հավաքվել է 9000 կտորից ավելի գիրք: Այս մասին ասուլիսում հայտնեց ծրագրի համակարգող Էդուարդ Լևանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-23-ը մի շարք թանգարաններ կարելի էր այցելել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: Միջոցառումներին մասնակցելու պայմանները հետևյալն են. թանգարանի մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք։ «Գրքի բանկ» ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն՝ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ «Գրքի բանկ»-ի շրջանակում նվիրված գրքերը փոխանցվելու են Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք մարզերի համայնքային գրադարաններին:
Ծրագրի համակարգողը նշեց, որ հավաքված 9000 կտոր գրականությունից 3000-ը հավաքվել է թանգարաններ այցելուներից, 5000-ը նվիրել են անհատները, 400-ից ավելի նվիրել են ուսանողները, մոտ 300 կտորը համարվել է խոտան, որոնք հիմնական ամսագրեր են եղել:
Է. Լևանյանն ասաց, որ ծրագիրը լինելու է շարունակական. տարվա ընթացքում կազմակերպվելու են միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին