Միկրոավտոբուսային 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անցկացվել է նաև 3 ավտոբուսային երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների հետ կապված բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այդ նպատակով մայրաքաղաքային տնկարանում առաջին փուլով աճեցվում են ավելի քան կես միլիոն ծաղկասածիլներ: