ԿԸՀ-ն ամփոփում է. Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 58, 64 տոկոսը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները:
Ինչպես հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ըստ ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 528 հազար 050:
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 1 մլն 521 հազար 489:
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 2 մլն 579 հազար:
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 մլն 57 հազար 779:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 50 հազար 776:
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`
Բագրատյան Հրանտ` 31 հազար 643 (2,15%),
Հայրիկյան Պարույր` 18 հազար 96 (1,23%),
Հովհաննիսյան Րաֆֆի` 539 հազար 693 (36,75%),
Ղուկասյան Անդրիաս` 8 հազար 329 (0,57%),
Մելիքյան Արման` 3 հազար 520 (0,24%),
Սարգսյան Սերժ` 861 հազար 373 (58,64%),
Սեդրակյան Վարդան` 6 հազար 210 (0,42%)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները