Խորհրդարանում կքննարկեն ընտրությունների արդյունքներն ու հետընտրական իրավիճակը
Այսօր մեկնարկած Ազգային ժողովի քառօրյա նիստերի առաջին օրը խորհրդարանականները չանտեսեցին Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքները, և ԱԺ նախագահը, տեսնելով, որ ընդդիմադիր խմբակցություններից դրա վերաբերյալ դիտարկումները շատ են, հայտարարեց, որ պատրաստ է կազմակերպել ընտրությունների ընթացքի, արդյունքների ու հետընտրական իրավիճակի վերաբերյալ քննարկում:
«Կսպասենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքների հրապարակմանը և պատրաստ ենք խորհրդարանում կազմակերպել քննարկում», -հավելեց ԱԺ խոսնակը:
Քննարկմանը համաձայնություն հայտնեցին նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և Հ. Յ. Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցություննից այսօրվա նիստին ներկա է միայն Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ էության քննարկմանը դեմ չէր, ուղղակի առաջարկում էր այդ քննարկումը կազմակերպել հիմա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները