Խոջալուի դեպքերի վերաբերյալ անգլալեզու ֆիլմը արդեն դիտել է 210.000-ից ավելի մարդ
«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի շրջափակման, ռմբակոծությունների, ավերածությունների ու մարդկային ճակատագրերի խեղման, ինչպես նաև Խոջալուի ու շրջակա բնակավայրերից ադրբեջանական կրակակետերի լռեցման մասին, նախորդ շաբաթ ներկայացվել էր միջազգային հանրությանը` անգլերենով :
Մոտ 90 րոպե ընդհանուր տևողությամբ այդ ֆիլմը YouTube ցանցում արդեն դիտել է մոտ 210.000-ից ավելի մարդ, և այդ թիվը շարունակում է արագորեն աճել:
Ֆիլմը ռուսերեն լեզվով առաջին անգամ ներկայացվել էր 2012-ի փետրվարին (http://www.youtube.com/watch?v=kvzfp9nb-VU), և մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանում և դրանից դուրս: Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, տարբեր համալսարաններում կազմակերպվել էին բաց կինոդիտումներ, սեմինարներ ու դասախոսություններ:
Ըստ էության, պատրաստվելով հերթական անգամ Ադրբեջանի` պետականորեն ֆինանսավորվող հայատյացության և ռասիստական քարոզչության համար կարևոր հանգրվան հանդիսացող Խոջալուի դեպքերի տարելիցին` ֆիլմը արդեն հասանելի է նաև ավելի լայն միջազգային հանրությանը` անգլերեն թարգմանությամբ:
Հարկ է նշել, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ)` Ֆաթուլաևն ընդդեմ Ադրբեջանի գործում (2010) որոշել էր, որ Ադրբեջանում ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախապայմաններ են խոսքի ազատությունը, բազմակարծությունը և հանդուրժողականությունը` պատմական իրադարձությունների մասին նոր փաստերի, մոտեցումների և մեկնաբանությունների վերաբերյալ:
«Ավելին` Դատարանը գտնում է, որ խոսքի ազատության կարևոր բաղկացուցիչ է պատմական ճշմարտության վերհանումը… գոյություն ունեն տարբեր կարծիքներ` այդ իրադարձություններում Ադրբեջանի իշխանությունների և զորամիավորումների դերի վերաբերյալ», - նշվում է ՄԻԵԴ դատավճռում (պարագրաֆ 87):
Ֆիլմում առաջին անգամ հրապարակվող արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, հարցազրույցների ու քարտեզների միջոցով վերականգնված պատմական իրադարձությունները նոր փաստական հանգամանքներ են ներկայացնում` տարիներ ի վեր սեփական հասարակությունում և միջազգային հանրության շրջանում հակահայ, ռասիստական քարոզչությամբ «Խոջալուի իրադարձությունների» վերաբերյալ ադրբեջանական վարկածի դեմ:
Հիշեցնենք, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան