«The Washington Post». Մեդվեդևը վիրավորանքների «քարոզարշավի» թիրախ է դարձել
Ռուսաստանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վիրավորանքների «քարոզարշավի» թիրախ է դարձել: Այս մասին գրում է «The Washington Post»-ը:
«Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զրպարտությունների և վիրավորանքների թիրախ է դարձել, և այս հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրանց որևէ կերպ չի փորձում խոչընդոտել: Մեդվեդևի յուրաքանչյուր սխալի վերաբերյալ լուրերն անմիջապես ԶԼՄ-ներում են հայտնվում, մեծ տարածում ստանում, նրան մեղադրում են դավաճանության մեջ: Համացանցում լայնորեն տարածվում են զզվելի, անանուն տեսանյութերը, որոնք վկայում են նրա «դավաճանական» վարքի մասին: Նահանգապետերը վարչապետին շրջանցում են, պաշտոնյաներն՝ անտեսում, իսկ Պուտինը նույնիսկ հրապարակավ չի փորձում թաքցնել իր արհամարհանքը: Մեդվեդևին միտումնավոր նվաստացնում են: Մեդվեդևն ի պատասխան, փորձում է իր նվիրվածությունը ցուցաբերել նախագահին, ինչը քաղաքական գործիչների և փորձագետների ծիծաղն է առաջացնում»,-գրում է պարբերականը:
Ըստ Մոսկվայի Կարնեգինի կենտրոնի աշխատակից Լիլյա Շևցովայի, Կրեմլը կարող էր ցանկացած պահի դադարեցնել «բռնաճնշումները»: Պուտինը հստակ մեսիջ է հղում իր շրջապատին առ այն, որ Մեդվեդևը բարեհաճություն չի վայելում: Շևցովան կարծում է, որ նման վարվելակերպը լավագույնս է բնորոշում Պուտինին. «Նրան դուր է գալիս, երբ այլ մարդկանց ցավ են պատճառում: Պուտինը կարող է Մեդվեդևին պաշտոնանկ անել ցանկացած պահի, սակայն դա չի անի: Քանի որ դա կարող է նվազեցնել հանցախմբի ներսում համախմբվածությունը»,-նշել է վերջինս:
«Պուտինը ձանձրացնող մարդ է դարձել վերնախավի համար: Ինչ-որ պահի նա ստիպված կլինի օգտագործել ուժ: Դա թագավորության տրամաբանությունն է: Սակայն նա դրան պատրաստ չէ: Նա Սատլինը չէ»,- նշել է քաղաքագետը Շևցովան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում