«Օսկար». Ոսկե արձանիկներն արդեն տերեր ունեն
«Օսկար» թանկարժեք արձանիկը ամենահեղինակավոր անվանակարգում` «Լավագույն ֆիլմ», ստացել է Բեն Աֆլեքի «Օպերացիա Արգո» ֆիլմը: Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» 85-րդ մրցանակաբաշխությունը:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում` Դենիել Դեյ-Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմի համար:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էնգ Լին՝ «Պիի կյանքը» ֆիլմի համար, «Լավագույն յուրօրինակ սցենար» անվակարագում «Օսկար» է ստացել Քվենտին Տարանտինոն` «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համար:
Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկենի «Սեր» ֆիլմը լավագույնն է ճանաչվել արտասահմանյան ֆիլմերի մեջ:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Խիզախը»:
Ամերիկյան կինոակադեմիան ոսկե արձանիկներ է բաժանել ընդհանուր առմամբ 20 անվանակարգերում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում