Ռուսաստանում ինչպե՞ս կպայքարեն ծխելու դեմ
Ռուսաստանի նախագահ Վալադիմիր Պուտինը ստորագրել է հակածխախոտային օրենքը: Այն մի քանի օր առաջ` փետրվարի 20-ին արժանացել էր Պետդումայի հավանությանը: Օրենքը խստացնում է ծխելու դեմ պատժամիջոցներն ու կանոնակարգում ծխախոտի վաճառքը: Օրենքը կսկսի գործել այս տարվա հունիսից: Օրենքը նախատեսում է տարբեր միջոցառումներ ծխախոտի պահանջարկը կրճատելու, դրա գովազդն արգելելու, վերաբերյալ, ինչպես նաև նախատեսում է բժշկական օգնություն այն անձանց, որոնք ցանկանում են ազատվել այդ վատ սովորությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2004-ին, ուժի մեջ մտել` հաջորդ տարի: Օրենքը նախատեսում է սահմանափակումներ ծխախոտային արտադրատեսակների իրացման, ծխախոտի օգտագործման և այլնի վերաբերյալ:
Սակայն ամեն քայլափոխի ականատեսն ենք լինում, թե ինչպես է խախտվում օրենքը մասնավորապես հասարակական տրանսպորտում ու հասարակական վայրերում:
Հիշեցնենք, որ օրենքով ծխելն արգելվում է.
1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում.
2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում.
3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում.
4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.
5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու