Գերմանիայում Սումգայիթյան ջարդերի տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Արցախի Եվրոպական կենտրոնը և եվրոպական ու հայկական փորձագետների Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը (AGA) Բեռլինի հայկական երկու համայնքերի հետ համատեղ կիրակի օրը Սումգայիթյան ջարդերի տարելիցին նվիրված` «Այլևս երբեք չպետք է կրկնվի» խորագրով մի շարք միջոցառումներ է իրականացրել, նշվում է AGA-ի կայքում:
«1988 թվականի փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կազմակերպված ջարդերը հանդիսանում են Ադրբեջանում հայ փոքրամասության նկատմամբ մասսայական կոտորածների սկիզբը: Խորհրդային կենտրոնը տարահանվող հայերին պաշտպանելու համար ուժային միջոցներ չի կիրառել: Սումգայիթյան իրադարձությունների մեղավորները անպատիժ են մնացել, ինչը խթան է հանդիսացել հետագայում նաև Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և մի շարք այլ քաղաքներում նույնպես նման ջարդեր կազմակերպելու համար»,- գրում է կայքը:
Նշվում է, որ միջոցառման շրջանակում կազմակերպվել է երթ դեպի Բեռլին, արքեպիսկոպոս Գարեգին Բեկջանյանի կողմից եկեղեցում պատարագ է մատուցվել: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ինչպես նաև AGA-ի նախագահ Թեսսա Հոֆմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում