«The Independent». Աշխարհահռչակ ճարտարապետն անընդունելի է համարում իր գործընկերների աշխատանքը բռնատիրական Ադրբեջանում
Աշխարհահռչակ ճարտարապետ Դանիել Լիբեսկինդը մեղադրել է արևմտյան դիզայներներին «բռնապետերի համար շքեղ փողոցներ կառուցելու» պատրաստակամության համար, հաղորդում է բրիտանական «The Independent» պարբերականը:
Ճարտարապետը քննադատել է իր մրցակիցներին, ովքեր շենքեր են նախագծում մարդու իրավունքները ոտնահարող երկրներում: Նա հայտարարել է, որ գեղեցիկ ճարտարապետությունը չի արդարացնում «բարոյապես կասկածելի» հաճախորդներին:
«Ես հետաքրքրված չեմ բռնապետերի համար շքեղ փողոցներ կառուցելու մեջ»,- ասել է ճարտարապետը:
Ինչպես նշում է «The Independent»-ը, Լիբեսկինդի խոսքերը մեկնաբանվել են որպես հարձակում արևմտյան մրցակից կազմակերպությունների վրա, որոնք նախագծեր են մշակել մարդու իրավունքները ոտնահարող երկրների համար՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով երկու բրիտանական կազմակերպությունների, որոնք աշխատում են մի շարք հետխորհրդային բռնատիրական ռեժիմների համար:
Լիբեսկինդի կարծիքով, ճարտարապետությունը պետք է հիմնվի «մարդասիրական ավանդույթների» վրա:
Հոդվածում նշվում է, որ մի շարք բրիտանական և ամերիկյան ճարտարապետներ աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության վատ ցուցանիշներ ունեցող երկրներում: Այսպես, բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը նախագծել է Հեյդար Ալիևի կենտրոնը Ադրբեջանի մայրաքաղաքում, մի երկիր, որը 179 երկրների մամուլի ազատության ինդեքսում 162-րդ տեղն է զբաղեցնում:
«The Independent»-ը հիշեցնում է նաև, որ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է Ադրբեջանին բանտարկությունները որպես քաղաքական պատժի ձև օգտագործելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում