«Օսկարը» բոյկոտեցինք, նրանք էլ զայրացան նկարահանեցին «Արգո» ֆիլմը. Իրանի մշակույթի նախարարի արձագանքը
«Օսկարը» բոյկոտեցինք, նրանք էլ զայրացան նկարահանեցին «Արգո» ֆիլմը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Սեյյեդ Մոհամմադ Հոսեյին:
ԻԻՀ մշակույթի նախարարը, անդրադառնալով «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն ֆիլմ մրցանակին արժանացած Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմին, մասնավորապես նշել է. «Այս տարի մենք բոյկոտեցինք և «Օսկարին» չմասնակցեցինք, հավանաբար նրանք էլ զայրացան և իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ հակաիրանական ֆիլմ նկարահանեցին»:
Ամերիկացի կինոռեժիսոր Բեն Աֆլեքի նկարահանած «Արգո» ֆիլմը պատմում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Թոնի Մենդեզի կողմից իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում ԱՄՆ դեսպանատան գրավման ընթացքում ամերիկացի վեց դիվանագետների ազատ արձակման մասին:
Հավելենք, որ 1979թ.-ի Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության օրերին Իրանում Կանադայի նախկին դեսպան Քեն Թեյլորը օրերս Տորոնտոյի «Ռայերսեն» համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, քննադատելով «Արգո» ֆիլմը, նշել էր, որ ֆիլմի սցենարում խեղաթյուրվել են պատմական դեպքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում