Ստամբուլի ոստիկանությունը ֆոտոռոբոտին համապատասխան արտաքինով անձ է հայտնաբերել
«Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի տեղեկացմամբ` Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների վրա պարբերաբար հարձակումներ գործած հանցագործի ֆոտոռոբոտը կազմելուց հետո, իրավապահ մարմինները դիտել են թաղամասում տեղադրված բոլոր տեսախցիկների ձայնագրությունները:
Հարյուրավոր տեսաձայնագրություններից մեկում իրավապահ մարմինները ֆոտոռոբոտին համապատասխան արտաքինով մի անձ են հայտնաբերել: Ներկայումս փորձում են պարզել նրա ինքնությունը:
Նա ունի 170սմ հասակ, բաց գույնի աչքեր:
Հիշեցնենք, որ միայն վերջին 2 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները