Հարցազրույցներ 17:42 26/02/2013

ՀԱԿ-ը նոր «գեղի կլո՞ւբ». Քոքոբելյանը կարծում է, որ ՀՀՇ ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի շարքային անդամներից

Հայոց Համազգային շարժում կուսակցության 18-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները և դրանցում հնչած որակումները կուսակցության մասին ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանին մտահոգել են, և նա կարծում է, որ ՀՀՇ ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի շարքային կուսակցականներից:

-Հայոց Համազգային շարժում կուսակցության 18-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ն «գեղի կլուբ» էր որակել ու հայտարարել էր, որ ՀՀՇ-ում ամենախայտառակ ժամանակաշրջանը եղել է 2000-2007 թվականները: Դուք, որպես այդ տարիներին կուսակցության վարչության փոխնախագահ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
-Անկեղծ ասած, ես այն կարծիքին եմ, որ Տեր-Պետրոսյանը պահի ազդեցության տակ է դա ասել: Վստահ եմ, որ եթե ինքը իր մեջ վերանայելու կամ ինքը իր հետ մենակ մնալու առիթ ունենա ու հիշի այդ տարիները, վստահաբար, գոնե ինքն իր համար այդ գնահատականները պետք է որ չհնչեցներ: Ուզում եմ ասել, որ 2000-2007 թվականները, և ընդհանրապես, 1998 թվականից անմիջապես հետո ՀՀՇ-ն հայտնվեց ամենածանր իրավիճակում: Ես համարում եմ ՀՀՇ-ի համար դա բացի այն, որ ամենածանր ժամանակահատվածն է եղել, նաև այն հիմնական ու առանցքային դերակատարություն ունեցող քաղաքական գործիչները, որ մեծ դերակատարություն են ունեցել, բոլորը լքել էին ՀՀՇ-ն դե-ֆակտո: Նրանք չէին գալիս կուսակցություն, սկսվել էր Վանո Սիրադեղյանի դատավարության գործընթացը, նույնիսկ պահեր եմ հիշում, որ ՀՀՇ-ում մնացել էինք մատերի վրա հաշված մարդիկ, չհաշված շրջանների այն տղերքը, կառույցի ժողովուրդը, որոնք միշտ իրենց դիրքերում են եղել: Եվ այն ժամանակ, և հիմա ինձ համար զարմանալի էր կուսակցությունը լքելը, և դա ես միշտ համարել եմ քաղաքական դասալքություն: Ի՞նչ հաջողվեց այդ տարիներին անել ՀՀՇ-ին. Նախ հաջողվեց այնպես անել, որ կուսակցությունը դիմակայի այդ ծանր պրոցեսին, քաղաքական ռեպրեսիաներին, կարողացավ կուսակցությունը կուռ պահել մինչև 2008 թվական: 2007-ից սկսած, երբ ՀՀՇ-ն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, տեղին է հիշեցնել, որ քաղաքական ռեպրեսիաներ սկսվեցին կուսակցության դեմ: Ես հպարտանում եմ իմ անցած ուղով և պետք է ասել, որ այդ տարիներին ՀՀՇ-ում մնացել էին մարդիկ, ովքեր միշտ պայքարել էին իրենց սկզբունքների, քաղաքական հայացքների համար: Նրանք այդ զրկանքները չեն կրել նրա համար, որ իրենք եղել են «գեղի կլուբից» կամ աղանդավորներ: Նրանք հստակ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ են եղել: Մնացած մոտեցումները ես համարում եմ վիրավորական և կարծում եմ, որ պետք է խնամքով խոսել այդ տարիների մասին, դրանք մարդիկ են որոնք իրենց ուսերին պատերազմ են տարել` Ղարաբաղի ճակատից սկսած, մինչև քաղաքական ճակատամարտեր: ՀՀՇ-ում բոլորը սրբորեն պայքարել են այդ տարիներին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թե բանտերում հայտնվածները, թե արտագաղթածների ճնշող մեծամասնությունը ՀՀՇ-ից են: Հորդորում եմ բոլորին շատ խնամքով և հարգալից լինել այդ մարդկանց նկատմամբ:

-Այսինքն` պարոն Քոքոբելյան, հավատում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը զղջացե՞լ է ասածի համար:
-Ես բացարձակ միտք չունեմ գնահատելու Լևոն Տեր-Պետրոսյանը զղջացել է, թե չի զղջացել: Բայց այնուհանդերձ ես այն կարծիքին եմ, որ ինքն այդ պահին դահլիճում տեղի ունեցած մթնոլորտի արդյունքում ուղղակի պահի ազդեցության տակ նման գնահատական է տվել: Այլապես չէր կարելի, առավել ևս երկրի հիմնադիր նախագահը, իր այն ժամանակվա քաղաքական թիմի մասին խոսի այդպես, որը իր ուսերին ամբողջապես տարել է այդ պրոցեսը:

-Ինչպե՞ս եք վերաբերում այդ հայտարարության ժամանակ դահլիճի պասիվությանը, երբ կուսակցականներից որևէ մեկը չարձագանքեց այդ որակմանը:
-Գիտեք, ես չեմ ուզենա հիշել մեր անցյալի հետ կապված այն պահերը, որ ունեցել ենք նախկինում: Չեմ կարծում, թե չեն համարձակվել խոսել: Գիտեք, կան այնտեղ մարդիկ, որոնց համար Լևոն Տեր-Պետրոսյանը հեղինակություն է և երբևիցե չեն մտածել հակադարձել նրան: Բայց դա իրավունք չի վերապահում որևէ մեկին, որպեսզի այդ մարդկանց մասին խոսի այդ տոնով կամ այդպես: Պետք է իրերն իրենց անունով կոչել:

-Որպես նախկին ՀՀՇ-ական, ինչպե՞ս եք վերաբերում ՀՀՇ-ն կազմալուծելու և ՀԱԿ կուսակցություն ստեղծելու Տեր-Պետրոսյանի նախաձեռնությանը:
-ՀՀՇ-ն Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժն է, որքան էլ որոշ մարդիկ դա չցանկանան: Կա մի իրողություն, որը ինչքան ես եմ մամուլից տեղեկացել, 50/50 սկզբունքով նոր կուսակցություն են ուզում գոյացնել: Ի՞նչ է ստացվում. Եթե այդտեղ հավաքված են աղանդավորներ կամ «գեղի կլուբ» է, կներեք, առնվազն մեծացրած նույն պատկերը պե՞տք է ունենաք: Հենց այդտեղից եմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը պահի ազդեցության տակ է դա ասել, հակառակ դեպքում նման գնահատականը իրեն օգուտ չէր բերում: Կարծում եմ, որ ՀՀՇ ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այն շարքային անդամներից, որոնք տարիներ ի վեր պայքարել են ու պայքարելու են ՀՀ-ում օրենքի ու սահմանադրական կարգի հաստատման համար: 

-Պարոն Քոքոբելյան, Արամ Մանուկյանը իր հարցազրույցներից մեկում պարզաբանելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ասաց, որ այդ խոսքը վերաբերել է հենց կուսակցության վարչությանը:
-Շատ հետաքրքիր դիտարկում է (ժպտում է-հեղ.): Չեմ ուզում ընդհանրապես մեկնաբանել, նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ դրան: Մենք միշտ վախեցել ու ցավ ենք ապրել, որ ՀՀՇ-ն չարժանանա այն ճակատագրին, որին արժանացավ հիմա: Այդ մասին մենք խոսել ենք կուսակցության ներսում, վարչության նիստերում և բոլոր մեր քաղաքական քննարկումների ժամանակ: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եթե Արամ Մանուկյանը նման մեկնաբանություն է տվել, ուրեմն թող բարի լինեն վարչության անդամնե´րը մեկնաբանություն տան և առաջին հերթին ինքը: 

-Դուք անձամբ, պարոն Քոքոբելյան, վիրավորվե՞լ եք Տեր-Պետրոսյանից:
-Գիտեք, քաղաքականությունը զգացմունքային դաշտում չէ և կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է գործել զգացական դաշտում և կարծում եմ, որ ոչ քաղաքական ու ոչ ճիշտ գնահատական է հնչել:

-Նոր ստեղծվող ՀԱԿ կուսակցության ապագայի վերաբերյալ որևէ կանխատեսում կարո՞ղ եք անել: 
-Որևիցե կանխատեսում չեմ ուզում անել, առաջիկայում կլինեն քաղաքական պրոցեսներ, և մենք կտեսնենք, թե իրենք ինչպես են գտնում իրենց տեղն ու դիրքը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը ընդդիմադիր քաղաքական ուժ կլինի և կգործի ընդդիմության դաշտում:

-Պարոն Քոքոբելյան, անդրադառնալով քաղաքական իրավիճակին, հետընտրական պրոցեսներին, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված վիճակը:
-Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սա մի յուրօրինակ հանրաքվե էր, երբ իշխանությունները ձախողեցին դա: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացու, ընտրողի ամենակարևոր իրավունքը տարիներ ի վեր յուրացվել է իշխանությունների  կողմից: Չեմ ուզում գնահատականներ տալ զարգացող իրադարձությունների մասին, որովհետև մենք այդ պրոցեսի մեջ չենք և չեմ ուզում մարդկանց խանգարած լինեմ մեր գնահատականներում: Ուղղակի մի բան կարող եմ ասել, որ դժբախտաբար ՀՀ-ում քաղաքական գործիչները միշտ չէ, որ ադեկվատ են գտնվել: Ուզում եմ հիշեցնել բոլորին, որ ՀՀ ժողովուրդը երբեք ստրուկ չի եղել, երբեք վախկոտ չի եղել: Ստրուկ են եղել միայն քաղաքական գործիչները:

-Ձեզ համար սպասվա՞ծ էին ընտրությունների արդյունքները ...նաև տեսակետ կա, որ ընդդիմության ձայներն են գնացել Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Միանշանակ: Ես քիչ կարևոր եմ համարում, թե ում ձայներն են գնացել Րաֆֆի Հովհաննիսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանին բնականաբար գնացել են ընդդիմության ձայները, որովհետև նա հայտ էր ներկայացրել և պայքարում էր ընդդիմության դաշտում: Բնական էր, որ այդպես պետք է լիներ: Կա մի փաստ, որ Հայաստանում ընդդիմությունը 96 թվականից սկսած հստակ հաղթել է, այսինքն, ժողովուրդը միշտ կողմնորոշվել է և նրա հետ միշտ պետք է վարվել խնամքով: Հայաստանում մի նոր իրավիճակ է ստեղծվել. Մեր երկրում մնացած մարդիկ հաստատակամ են ու պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար, և դա մեծ ձեռքբերում է: 

Պատրաստեց Հասմիկ Համբարձումյանը
հարցազրույցը տվել է lragir.am և panorama.am կայքերին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}