«ՌեԱնիմանիա»-ն հինգ տարեկան է. Փառատոնն ընդլայնել է իր ծրագրերի շրջանակները
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը մեծ շուքով տոնելու է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգամյակի հետ: Այդ առիթով ՌեԱնիմանիան ընդլայնել է իր ծրագրերի շրջանակներն ու ծրագրաշարային առաջարկները: Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից:
Այս տարի փառատոնի շրջանակներում հայ գործող անիմացիոն ստուդիաներն ու անհատները հնարավորություն կունենան մեկ ու կես ժամվա սահմաններում հասարակությանը, իրենց գործընկերներին, մրցակիցներին և ուսանողությանը ներկայացնել իրենց գործունեությունը, նոր ֆիլմերն ու գործող նախագծերը:
ՌեԱնիմանիան գործող հայ ստուդիաներին, անիմացիոն վարպետներին, բեմադրող նկարիչներին ու անիմացիոն ռեժիսյորներին փառատոնի շրջանակներում հնարավորություն կընձեռնի անիմացիոն ֆիլմարտադրության թեմատիկայով հատուկ վարպետության դասընթացներ վարել իրենց ցանկացած ֆորմատի մեջ 2D, 3D, տիկնիկային անիմացիա, ռեժիսուրա, նկարչություն:
Փառատոնի շրջանակներում Երևան ժամանած հյուրերին հայ անիմացիոն ստուդիաներ ուղեկցելու ու նրանց գործունեության հետ ծանոթացնելու հնարավորություն կընձեռնվի համագործակցային հարաբերություններ հաստատելու նպատակով (ՌեԱնիմանիան կկազմակերպի էքսկուրսիան, սակայն մասնակից հյուրերն ըստ ցանկության մասնակցություն կունենան էքսկուրսիային):
ՌեԱնիմանիան շուտով կթողարկի 2 -րդ Մառանիի հայտերը: Մառանիի (Market of Animation) շրջանակներում անիմացիոն ստուդիաներին ու անհատ անիմատորներին կտրամադրվեն տաղավարներ հասարակությանը ստուդիաների գործունեության հետ ծանոթացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան