ԵԽ-ում ադրբեջանցին փորձել է վերագրել Աղդամի իրադարձությունների մասին իրենց պատմող հաղորդագրությունը ֆրանսիական ԶԼՄ-ներին
Արևելյան Եվրոպայի երկրների հոդվածների և մամուլի հաղորդագրությունների տեղեկատվական բազայում Colisee.org ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի հիշատակին նվիրված հաղորդագրություն է հրապարակվել:
Կայքի ծառայություններից, որտեղ Արևելյան Եվրոպայի երկրների հետ կապված մամուլի հաղորդագրություններ են տեղադրվում, օգտվելը բնական ընթացակարգ է: Վերջերս այդ ծառայությունից օգտվել է նաև ադրբեջանական կողմը և կայքում տեղադրել է 1992 թվականի Աղդամի իրադարձությունների հետ կապված ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունը:
Սակայն հատկանշականն այն է, որ պաշտոնական հաղորդագրությունների այս մեքենայաբար իրականացվող գործընթացը ադրբեջանական մամուլը ներկայացրել է որպես ֆրանսիական մամուլում ադրբեջանական կողմի լուսաբանում: Այսպես, ադրբեջանական «1news.az» լրատվական գործակալությունը «Ֆրանսիական ԶԼՄ-ները Խոջալուի ողբերջության 21-րդ տարելիցի կապակցությամբ հոդված են հրապարակել» վերնագրով նյութում նշում է, որ «ֆրանսիական Colisee.org կայքում ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ հոդված է հրապարակվել»:
Օգտագործվում են այնպիսի դարձվածքներ, ինչպես օրինակ «նյութի հեղինակները ընդգծում են», որպեսզի հրապարակմանը ավելի մեծ կշիռ տան, ինչը իր հերթին բավական ծիծաղելի է թվում, առավել ևս, եթե հաշվի առնենք պաշտոնական հաղորդագրության եզակի դեպքը նյութում՝ բավականին մոլորեցնող վերնագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին