ԱԺ խմբակցություններն աշխատում են միասնական հայտարարության վրա. Հովիկ Աբրահամյան
Հետընտրական իրավիճակը խորհրդարանում քննարկելու համար «Ժառանգություն», Դաշնակցություն և Հանրապետական խմբակցությունները այժմ աշխատում են միասնական հայտարարության տեքստի վրա, որի շուրջ համաձայնության գալու դեպքում ԱԺ-ում արտահերթ նիստ կկազմակերպվի: Այդ մասին ԱԺ-ում ընթացող ասուլիսում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հետընտրական պրոցեսների մասով առաջարկեցի քննարկում կազմակերպել խորհրդարանում, որին համաձայնեցին Ժառանգության ու Դաշնակցության մեր գործընկերները: Մենք աշխատում ենք հայտարարության տեքստի վրա` ինչպես ենք պատկերացնում այդ քննարկումը: Մտածում ենք կազմակերպել արտահերթ նիստ և ընդունել այդ հայտարարությունը: Եթե կունենանք ընդհանուր դիրքորոշում, ավելի լավ, եթե ոչ, ուրեմն պրոցեսները կշարունակվեն», -հայտարարեց ԱԺ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները