Հարցազրույցներ 17:38 27/02/2013

Հրաչ Գալստյան. Պատասխաններ գտնելու ժամանակն ավարտվում է

 Panorama.am-ը հետընտրական զարգացումների շուրջ զրուցել է վերլուծաբան, Prm.am կայքի խմբագիր Հրաչ Գալստյանի հետ:

-Վերլուծական որոշ շրջանակներում, նաև դրսում, որոշ արձագանքներ կան, որ «Բարևի հեղափոխությունը» աստիճանաբար մարում է: Մասնավորապես, ռուսական կայքերից մեկը «Пока революция» («Ցտեսություն, հեղափոխություն») վերանգրով նյութ էր հրապարակել: Այսինքն՝ ակնարկ է արվում, որ հետընտրական ակտիվությունը մարում է: Կարելի՞ է համաձայնել այս գնահատականի հետ, ու ի՞նչպիսի հիմքեր կան դրա համար:
-Մինչ դրան անդրադառնալը, կցանկանայի մի քիչ այլ բաներից խոսել: Սոցիալական ցանցերում բոլորս ենք լինում: Ես վերջերս պասիվ էի, բայց այս քանի օրը մի քանի տեղ մեկնաբանություններ գրել եմ: Դրանցից մեկում նշել եմ, որ փողոցով իշխանափոխությունը ամենավերջին բանն է, որ ես կցանկանայի, որ Հայաստանում լիներ, որովհետև փողոցով իշխանափոխությունը բերում է իշխանության խառը թիմի ձևավորման: Հետո որոշ ժամանակ է անցնում, մինչև իշխանության ներսում տարբեր խմբավորումներից մեկը գերիշխանություն է ձեռք բերում: Հետո մի որոշ ժամանակ է անցնում, մինչև այդ գերիշխանությունը հաստատվում է, իսկ հետո գալիս է փողոցի ակնկալիքների ճգնաժամը, և փողոցի ակնկալիքների ճգնաժամի հիմքով կարող է լինել հաջորդ իշխանափոխությունը… ու այդպես շարունակ: Սա Հայաստանի համար ամենավատ ճանապարհն է՝ հաշվի առնելով մեր իրավիճակը ՝ Ղարաբաղի հակամարտություն, Թուրքիայի հետ չկարգավորված փոխհարաբերություններ և ընդհանրապես բոլոր հարևանների հետ ոչ այնքան պարզ փոխհարաբերություններ, ներդրումների համար բարձր ռիսկեր և այլ: 

Ինչ վերաբերում է ակտիվության այս ալիքի մարել չմարելուն: Այո` թե՛ հարթակում եղածները՝ կազմակերպիչները, թե այսպես ասած «փողոցը» պասիոնար չեն: Կան պրոֆեսիոնալ խմբեր ու անհատներ, այսպես կոչված ակտիվիստներ, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործն են անում: Իմ վերջին վերլուծություններից մեկում այդ մասին խոսել եմ. քաղաքացիական ակտիվիզմը համադրել եմ և նույն հարթության մեջ եմ դրել, ինչ քաղաքական գործունեությունը: Քաղաքացիական ակտիվիզմն այն ձևով, որ այսօր կա Հայաստանում, ներքին պատվեր չունի: Այսպես, թե այնպես, ներքին սպառում ունի, բայց ներքին պատվեր, որպես այդպիսին, չունի: Այնպես որ, դժվար թե կարելի է ենթադրել, որ այս փողոցով ու այս հարթակով ակտիվությունը կարող է երկար տևել:
Մի խնդիր էլ կա` ռեսուրսները: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը ռեսուրսներ չունեն: Այլ խնդիր է, որ որևէ մեկ այլ ուժ, որը շահագրգռված է Հայաստանում լարվածության պահպանմամբ, կարող է ռեսուրսներ տրամադրել: Այդ ժամանակ կարող ենք ասել՝ «որ ով պատվեր է տալիս, նա էլ պարացնում է»:
Եվս մեկ կարևոր բան: Շատ են օգտագործվում ժողովուրդ, հանրային գերակա շահ հասկացությունները: Սրանք զուտ էմոցիոնալ հարթությունում ձևակերպվող հասկացություններ են՝ որևէ՝ այլ բան չեն ենթադրում: Երբ խոսում են գերակա շահից, ասում են ոչինչ: Ամեն մեկը, ով խոսում է ժողովրդի անունից, ինքն է իր համար ձևակերպում՝ ինչ ասել է ժողովուրդ, գերակա շահ և այլն, և ասում է իր մտածածը, և միայն իր մտածածը: Այնպես որ, ես խորհուրդ չէի տա որևէ մեկին խոսել ժողովրդի, ժողովրդի գերակա շահի հասկացությունների անունից: Ճիշտ է` դրանք, կարծես թե, էմոցիոնալ, պասիոնար ծանրաբեռնվածություն են, բայց, ըստ էության, ոչինչ չեն ասում: Իսկ հարթակում, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը այդ բառերը շատ-շատ է շահարկում: Ես դա կձևակերպեի՝ որպես իմաստի բացակայություն:

-Կարելի՞ է ասել, որ անընդհատ հղում անելը այդ ընդհանուր ձևակերպումներին, հասկացություններին նա մի կողմ է թողնում պատասխանատվության, ընդ որում՝ անհատական ու քաղաքական պատասխանատվության հարցը:
-Ես ավելի շուտ կասեի՝ սուբյեկտության, որովհետև քաղաքականությունը սեփական սուբյեկտության ձևակերպումն է կոնկրետ քաղաքական լեզվով: Դա նշանակում է սեփական սուբյեկտությունից հրաժարվել, ինչը հղի է լուրջ բարդություններով և խնդիրներ է հարուցում: Բոլորը՝ և Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ինքը ասում է, որ թիմ չունի, և այն մարդիկ, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքն են կանգնած, բոլորը, կարծես, խոսքները մեկ արած են. ոչ մեկը չի ասում «ես»` ես եմ ասել, ես եմ արել, ես եմ իմ արածի պատասխանատուն, ինչը սեփական սուբյեկտության ձևակերպումն է:

-Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ես ընտրված նախագահ եմ, ժողովուրդն ինձ ընտրել է, և ակցիաների շարք է սկսել: Ի՞նչ կոնկրետ քաղաքական խնդիրներ է հետապնդում՝ հաշվի առնելով, որ գոնե իր օգտագործած լեքսիկայի շրջանակներում պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ, իսկ Սահմանադրությունը, կարծես թե, այս իրավիճակում իր համար ցանկալի կամ հրապարակում հնչեցվող լուծումները չի տալիս:
-Այնուամենայնիվ, մի քիչ հետ պետք է գնանք: Ընտրությունը, որպես այդպիսին, նեղ իմաստով ունի մի քանի կոմպոնենտ՝ քաղաքական ֆոնը, իրավունքի իրացումը, ընտրության լոգիստիկան` այն մարդիկ և ինստիտուտները, որ ընդգրկված են գործընթացի մեջ, և ընտրողները: 

Սկզբում քաղաքական ֆոնի մասին: Քաղաքական ֆոնը ստեղծվել է վերջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում: Այն սկսվեց և ձևակերպվեց այն բանից հետո, երբ մեր քաղաքական ակտորները, ֆիգուրանտները պատրաստակամություն հայտնեցին մեկ-մեկու ճանաչել՝ որպես քաղաքական ֆիգուրանտներ: Դրանից առաջ մեկը մյուսին «ավազակապետ» էր կոչում, մյուսը՝ «հանցագործ», երրորդը` «դավաճան» և այլն: Այսինքն՝ դրանից առաջ միմյանց որպես քաղաքական ֆիգուրանտ չէին ճանաչում՝ որոշակի իրավունքներով, շահերով, պարտավորություններով. եթե իրավունք և շահ չկա, չկա և պարտավորություն: Արդեն երկու-երկուսուկես տարի առաջ այդ նոր քաղաքական ֆոնը սկսեց ձևակերպվել: Այն, որ ասում են դիալոգ, հենց սա է, որն, ըստ էության, կայացած է: Այսինքն՝ քաղաքական ֆիգուրանտները մեկը մյուսին ճանաչում են որպես այդպիսին: Այս նախընտրական շրջանում, բուն քվեարկության օրը ու մասամբ նաև դրանից հետո ամեն ինչ արվեց, որպեսզի քաղաքական ֆիգուրանտները դիտվեն՝ հենց որպես քաղաքական ֆիգուրանտ: Այլ խնդիր է, որ հենց իրենք՝ քաղաքական ֆիգուրանտները, մասամբ հրաժարվելով իրենց սուբյեկտությունից, կարծես թե, հրաժարվում էին որպես քաղաքական ֆիգուրանտ հանդես գալուց: Դա վերաբերում է գործնականում բոլորին: Նույնիսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, հրաժարվեց պառլամենտական ընտրություններում դրված ավանդույթից, երբ պարզապես գնում էր գյուղեր ու քաղաքներ, հանդիպումներ էր ունենում բոլոր մարդկանց հետ: Այս անգամ նա նախընտրեց հանդիպել ավելի շատ դահլիճային ձևաչափով` ոչ թե ընտրողների, այլ ընտրությունները կազմակերպողների հետ: Այդուհանդերձ, նրա ելույթները քաղաքական էին: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում էր մարդկանց հետ, այսինքն` այս կողմից ամեն ինչ ճիշտ է, բայց ելույթները քաղաքական չէին՝ որպես այդպիսին: Քարոզարշավի ողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական լեզու չի օգտագործել: Օգտագործել է, ասենք, բարության լեզուն, առօրեականության լեզուն, մասամբ՝ էսթետիկայի և այլն… ամեն ինչ՝ բացի քաղաքական լեզվից: Ոչ մի քաղաքական հայտարարություն չի արել, ոչ մի քաղաքական պատասխանատվություն այս մարդը իր վրա չի վերցրել: Իսկ այն, ինչ ասել է կոնկրետ, իսկ իր ամբողջ ասածներից ես ընդամենը երեք բան եմ կարողացել առանձնացնել. մեկը՝ Ղարաբաղի անկախության ճանաչումն է, մյուսը՝ Թուրքիային ուլտիմատում ներկայացնելն է և երրորդը՝ մեղավորներին պատժելու ցանկությունն է: Եթե սա համարենք քաղաքական, ուրեմն՝ երեքն էլ Հայաստանի համար ոչ միայն կրիտիկական են, այլև` կործանարար:

Մեկ անգամ լսեցի՝ ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք այդ ամենը արկածախնդրություն չէ… և պատասխանեց թե ոչ, արկածախնդրություն չէ: Ես նույնպես ասում եմ՝ ոչ, արկածախնդրություն չէ` ավելին է, քան արկածախնդրությունը, կործանարար է: Այսինքն՝ Ղարաբաղի անկախության ճանաչումը նշանակում է պատերազմի հայտարարում, Թուրքիային ուլտիմատում ներկայացնելը նշանակում է պատերազմ երկու ճակատով՝ առանց դաշնակիցների, որովհետև ագրեսորը Հասյաստանն է. Թուրքիային ուլտիմատում ներկայացնելը ագրեսիա է, Ղարաբաղը ճանաչելը ագրեսիա է: Հարցն այն չէ, որ Ղարաբաղի անկախությունը չենք կարող ճանաչել ընդհանրապես: Կարող է լինել մի իրավիճակ, երբ Ղարաբաղի անկախության ճանաչումը դառնա ծայրահեղ անհրաժեշտություն: Սակայն այս իրավիճակում Ղարաբաղի անկախության ճանաչումը ագրեսիա է: Մեղավորներին պատժելու մասին էլ չասեմ: Գոյություն ունեն օրենքներ: Բռնել-պատժելը ո՞րն է: Դա ագրեսիա է հասարակության և երկրի օրենքների հանդեպ:
Այսինքն՝ բարություն քարոզող մարդը, ով իսկապես բարություն էր քարոզում, և, հնարավոր է, ինքն իսկապես շատ բարի մարդ է, քաղաքական ամենակոնկրետ հայտարարություննեում հանդես գալիս է որպես ագրեսոր:
Ինչևիցե, քաղաքական ֆոնը կար, և դա բավարար էր, որպեսզի իրացվեր հաջորդ կոմպոնենտը՝ իրավունքը, առավել ևս, Հայաստանի օրենքներն ու Սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս են:
Օրինակ, տեղամասերում ընդդիմությունը պետք է ունենար ոչ պակաս, քան 50% ձայներ. 8 տեղ է տեղամասային ընտրական հանձնաժողովներում` 4 տեղ ընդդիմությունը պետք է ունենար, 4 կամ պակաս տեղ՝ իշխանությունը: Այսինքն՝ դա բավական էր, որպեսզի քաղաքական սուբյեկտը, քաղաքական ֆիգուրանտը հնարավորություն ունենար իրավունքը իրացնելու համար: Հիմա ես հարց եմ տալիս ինձ և մյուսներին. կամ այդ իրավունքը իսկապես իրացվել է, և այն, ինչ հիմա կատարվում է, դեմագոգիա է, կամ էլ իրավունքը չի իրացվել իրենց իսկ մեղքով:

Իսկ չորրորդ կոմպոնենտը՝ ընտրողները, նույնպես սեփական սուբյեկտությունը իրացրել են միայն մասամբ՝ դա ակնհայտ է: Պատճառները շատ են, այդ մասին շատ երկար կարող ենք խոսել: Այդ մասին կարող է խոսել սոցիոլոգը, քաղաքագետը, հոգեբանը և ցանկացած այլ մասնագետ: Բայց ես պատճառներից երկու հիմնականն առանձնացնեմ: Մեկն` այսպես կոչված, ուղղորդողներին ենթարկվելու պատրաստակամություն է: Ուղղորդողներ շատ կան: Դա նորմալ է: Դա լեգիտիմ գործողություն է: Ամբողջ աշխարհում է այդպես: Քաղաքական տարբեր թիմեր ուղղորդում են մարդկանց, հնարավոր մոտիվացիաներ ստեղծում: Մեր մոտ, ըստ ամենայնի, ուղղորդողին ենթարկվելու պատրաստականությունը, ավելի թույլ մոտիվացիաներով, շատ մեծ է, քան թե ավելի կազմակերպված համակարգերում: Եվ երկրորդը, որն ավելի կարևոր է՝ դա հրաշքի ակնկալիքն է: Թույլ կազմակերպված և միֆականացված համակարգերում, ինչպիսին մերն է, այն կապվում է մարդկանց գործողության և, լայն իմաստով, ընտրության հետ` այսօր առավոտյան ո՞ւր եմ գնում, ի՞նչ եմ անում, այս մարդու հետ ինչպե՞ս եմ վարվում և այլ: Հրաշքի ակնկալիքը ամենահիմնական շարժառիթներից մեկն է: Այսինքն` կլինի մի հրաշք, կհայտնվի ոմն մի Պողոս Պողոսյան, Արկադի Վարդանյան, Արկադի Պողոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, և վաղը հրաշք կլինի և կյանքը կփոխվի: Վաղը ամեն ինչ կփոխվի` կոռուպցիան կվերանա, կառավարումը կլավանա, թոշակները կավելանան, աղետի գոտին կվերակառուցվի և բազմաթիվ լավ բաներ կլինեն: Այսպես չի լինում: Ցանկացած` նույնիսկ ամենալավ ընտրության ընթացքում, կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունը կարող է լինել ոչ ավել, քան 10 տոկոս:
Դա ամենևին չի նշանակում, որ ընտրական համակարգը կարևոր չի: Այն, իհարկե, կարևոր է: Սակայն 1995թ ընտրություններից այս կողմ, մարդկանց գործելակերպում հրաշքի ակնկալիքը եղել է մոտիվացիոն հիմքերից ամանաառաջինը: Դա իրողություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հետխորհրդային բոլոր երկրներում: Հրաշք չի լինելու: Պետք է աշխատել, ծանր աշխատել, վատ ապրել ու աշխատել: Ամբողջ աշխարհն է այդ ճանապարհով անցել:

-Այս իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանը կամ իր մերձավոր շրջապատը ի՞նչ պրագմատիկ նպատակներ է հետապնդում:
-Ես կարող եմ միայն ենթադրություններ անել: Միայն այն հանգամանքը, որ իրենք չէին նախապատրաստել սեփական ցանցը, խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ չէին հաջողության, նրանք չէին սպասում հաջողություն և չէին գնում դրան: Չկար ոչ մի ծրագիր, թե ինչ պետք է անել հաջողության հասնելուց հետո, կամ` ինչպես պետք է պահել այդ հաջողությունը: Ու հիմա տեսնում ենք դրա արտահայտությունները: Գործողությունները հախուռն են: Ասում են, թե նուրբ մշակված մարտավարություն են իրականացնում, բայց դա իրականում այդպես չէ: Իրականում այն ինչ-որ կատարվում է, ավելի շատ սեփական անելիքը, սեփական դերակատարումը չիմանալու հետևանք է, քան ինչ-որ մարտավարական սխեմա: Իմ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն բաց է թողել լավագույն ժամանակը: Սառը, դատող մարդը արդեն ընտրության առաջին գիշերը պետք է ժամանակ վերցներ, փակվեր սենյակում և մտածեր, այլ ոչ թե տեղամասերը փակելուց 4 ժամ անց հայտարարություններ աներ, որ 80-20 հարաբերակցությամբ հաղթել է: Ինքը մինչև առավոտ պետք է ժամանակ վերցներ և մտածեր հարցի՝ թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական, թե՛ իրավական կողմերի մասին, սեփական ռեսուրսների ու հնարավորությոքւնների մասին… վերջապես՝ պետության մասին, եթե իհարկե անհույս լավատես չեմ մարդկանց հանդեպ իմ հավատում: 

Այս դեպքում նրա համար պարզ կդառնար, որ ընտրությունները բողոքարկելու իրավական հիմքեր չունի: Առանց իրավական հիմքերի ցանկացած դատարան, լինի դա Հայաստանում, թե ասենք` Նյու-Յորքում կամ Բրյուսելում, զգացմունքների կամ ինչ-որ հաշվարկների վրա հիմնված գործը նույնիսկ քննության չի առնի: Իսկ իրավական հիմքեր նա չունի և չի կարող ունենալ, որովհետև այդ մասին նա չի մտածել:
Երկրորդ` նա չունի շարունակական, երկարատև ակտիվության համար անհրաժեշտ և բավարար ռեսուրսներ: Իսկ դրա համար շատ մեծ ռեսուրսներ են պետք: Դրանք նա պետք է վերցնի ուրիշներից, իսկ դա արդեն պատասխանատվություն է: Նրանց հանդեպ նա պետք է պատասխանատվության կրի, այսինքն` սեփական սուվերանությունը զիջի մեկ ուրիշին:
Այս բոլորը քննարկելուց հետո նա կարող էր գալ որոշակի հետևությունների և, ասենք, սեփական դեմքը պահելու համար հայտարարեր, որ ընտրությանները կեղծվել են, բայց մենք չունենք փաստացի հիմքեր, և պատրաստակամություն հայտներ այս կամ այն կերպ ընտրությունների արդյունքները ճանաչելու: Իսկ հիմա նա գնաց մի իրավիճակի, որն արդեն դուրս է գալիս իր վերհսկողությունից: Խաղի մեջ են մտում մեծ ու փոքր խմբեր և խմբավորումներ, և ամեն մեկն իր խաղն է խաղում` սկսած մի փոքր՝ քաղաքացիական ակտիվիստների խմբերից և վերջացրած հզոր հնարավորություններ և ռեսուրսներ ունեցող խմբերից: Բնականաբար, հետագա էսկալացիան լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական սուվերենության հաշվին:

-Շրջանառվում է նաև այն տեսակետը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ամենի հաշվին որոշակի առումով քաղաքական կապիտալ է կուտակում և լուծում է հետագա իրացման խնդիրը:
-Այս ամենի արդյունքում նա կարող է նաև կորցնել այդ կապիտալը: Նա կարող է դա կորցնել թե սուվերենության կորստի՞, և թե պահպանման դեպքո՞ւմ, և դրան կարող է գումարվել նաև բողոքող զարգվածի` փողոցի ակնկալիքների ճնգնաժամը: Բոլորը միաժամանակ: Փողոցի ակնկալիքների ճգնաժամը կարող է միանալ այդ ամեն ինչին: Քաղաքական և ոչ միայն քաղաքական թիմի համար կարևոր է որոշումներ կայացնելու, այդ որոշումները իրացնելու և իրացման ընթացքը վերհսկելու և հետագայում էլ, անհրաժեշտության դեպքում, կրիտիկական կառավարում իրացնելու հնարավորությունը: Հայաստանում դժվար թե գտնվի որևէ մեկը, ով կկարողանա պնդել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը կամ մերձավոր շրջապատը ունի այդ հնարավորությունները: Սա լուրջ խնդիր է Րաֆֆի Հովհաննիսյանի և ամբողջ շարժման համար: Դա խնդիրներ է ստեղծում նաև մեզ բոլորիս համար, նաև՝ պետության համար:

-Կարելի՞ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի ճգնաժամային կառավարման մեխանիզմներ, բայց դրանով հանդերձ իրավիճակը տանում է ճգնաժամի:
-Ես չէի ասի, որ իրավիճակը գնում է ճգնաժամի կամ գոնե էսկալացիայի: Ընթացքը դեռևս բավականին հանդարտ է, բայց դա չի բացառում այն ամենը, ինչի մասին ես խոսեցի: Դա լուրջ քաղաքական անպատասխանատվություն է: Անկեղծ ասած, Րաֆֆի Հովհանիսյանից այլ ակնկալիք ես երբեք չեմ ունեցել: Այս գործիչի հնարավորությունների մասին իմ կարծիքը հայտնի է՝ ես այն արտահայտել եմ բազմաթիվ հրապարակումներում:

-Իսկ ի՞նչ կարելի է կանխատեսել: Որքա՞ն կարող են տևել հանրահավաքները:
-Կանխատեսել հնարավոր չէ: Հնարավոր է` երկու, հնարավոր է` երեք շաբաթ: Հնարավոր է` հետո հայտարարվի, որ, ասենք, ամեն ուրբաթ կամ շաբաթ հավաքվում են: Ինչ-որ բանաձև պետք է գտնվի՝ ի վերջո բանական մարդիկ են, կարծում եմ: Հարաճուն, դասական մոդելի հեղափոխության զարգացման գրավականը եղել է տարածման հնարավորությունը: Երբ ԽՍՀՄ-ում էքստենսիվ տարածման հնարավորությունները սպառվեցին, հեղափոխությունը սկսեց գեներացվել ներսում: Սկսվեց նոր թշնամիների հայտնաբերումը, դրանց ոչնչացումը և այլն: Դասական հեղափոխության գլխավոր բնութագիրըը սա է, և նման մի բան մեզ մոտ դժվար թե լինի: Հա՛, հանրային գործընթացներն անկանախատեսելի են` ըստ սահմանման: Մենք կարող են միայն ասել, թե իրավիճակն իր մեջ ինչ հնարավորություններ ունի: Այսօրվա իրավիճակը ունի այն հնարավորությունները, ինչի մասին խոսեցինք արդեն:

-Արդեն երկու տասնօրյակից կմեկնարկեն Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, ի՞նչ կարելի է կանխատեսել այս համատեքստում:
-Եթե ամեն ինչ շարունակվի այս տրամաբանությամբ, ապա Երևանում «Ժառանգությունը» կունենա մի փոքր ավելի շատ ձայն, քան թե նախորդ` խորհրդանական ընտրությունների ժամանակ: Եթե «Ժառանգությունը» գնա իրավիճակը կապիտալացնելու ուղղությամբ, կարող է լուրջ տեղերի հավակնել: Ընտրությունների շրջանը կհամընկնի ակնկալիքների ճգնաժամի հետ: Դա մենք տեսել ենք Հայաստանում բոլոր սրացումների ժամանակ: 

Հարցազրույցը` Արմեն Մինասյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}