Արմավիրի քաղաքապետի հրաժարականի դիմումը չի ընդունվել
Փետրվարի 22-ին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` իր այդ քայլը Խլղաթյանը պատճառաբանել էր նրանով, որ Սերժ Սարգսյանը Արմավիրում քիչ ձայն է ստացել, և հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երեկ, սակայն, թերթին հայտնի է դարձել, որ Խլղաթյանի դիմումը չի ընդունվել, և նա շարունակելու է պաշտոնավարել: Թերթը հիշեցնում է, որ օրերս լուրեր էին տարածվել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին, որոնք չհաստատվեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում