Հովհաննես Շահինյանը հնարավոր է դառնա Երևանի փոխքաղաքապետ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՕԵԿ քաղխորհրդի վերջին նիստում քննարկվել է նաև Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության հարցը, և նախնական որոշում կայացվել, որ ցուցակի երկրորդ համարը կլինի Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ բոլորովին վերջերս ՕԵԿ շարքերը համալրած Հովհաննես Շահինյանը: Եվ ընտրություններից հետո նա զբաղեցնելու է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը: Իսկ առաջին համարը կլինի կուսակցության քաղաքական դեմքերից մեկը:
ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, թե ՕԵԿ-ում քննարկվել են միայն նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր, իսկ ավագանու ընտրություններին անդրադառնալու են առաջիկայում: