«Մի՛ խառնեք մեզ ձեր դասադուլին...» (Տեսանյութեր)
Դասադուլի կոչերով բուհից բուհ շրջող ուսանողներին Պոլիտեխնիկում դիմավորեցին ցուցապաստառներով` «Հեռացեք, Պոլիտեխնիկը դասի է», «Պոլիտեխնիկը սովորում է», «Մեզ մի խանգարեք», «Դասադուլը պայքարի միջոց չէ» ու այլ գրություններով:
Հիշեցնենք, արդեն երրորդ օրն է մի քանի երիտասարդներ նախաձեռնել են անժամկետ հացադուլ, երեք օր նրանք բուհից բուհ են շրջում, կոչ անելով ուսանողներին միանալ իրենց:
Կոնսերվատորիայի ուսանողներն էլ ակցիայի մասնակիցներին կոչ արեցին չխանգարել դասերը. «Գնանք յուրաքանչյուրս մեր գործին, և թողնենք, որ ուսանողները սովորեն: Ինքդ երաժիշտ ես, մասնագիտական դաս ես խանգարում, կարծում ես, որ պե՞տք է դա: Մենք ուզում ենք սովորել, կայացած երաժիտ լինել»:
Թատերական ինստիտուտում էլ ուսխորհրդի նախագահը հայտարարեց, որ բոլորն ուսանողներն այս պահին դասի են, ոչ մի ուսանող դուրս չի գալու և չի միանալու ակցիային:
«Մենք կապ չունենք ձեր դասադուլի հետ, մի խառնեք մեզ դրա հետ»,-ասաց ուսանողներից մեկը, ավելացնելով, գուցե կլինեն ուսանողներ, ովքեր կցանկանան մասնակցել, նրանք հրապարակ կգան դասերից հետո. «Մեր ինստիտուտում չկա դիկտատուրա, մենք ներկայացումներ ունենք»:
«Մենք հարգում ենք բոլորիդ խոսքը, մեր ինստիտուտը հեղափոխություն է անում արվեստի միջոցով, ոչ թե ցույցերի: Մեր ինստիտուտի դռները բաց են, մեր ինստիտուտից կարող է յուրաքանչյուրը դուրս գալ, եթե ուզում է, մեր ինստիտուտ ոչ ոք ներս չի մտնի»,-ավելացրեց ուսանողներից մեկը:
Նշենք, որ ակցիայի ողջ ընթացքում կարգ ու կանոն են հսկում ոստիկանության աշխատակիցները`Երևանի փոխոստիկանապետի գլխավորությամբ:
Նախորդող հրապարակում`
Դասադուլի կոչերով շրջում են բուհից բուհ
Տեսանյութեր`
«Դասադուլավորներ, մի՛ խանգարեք երաժիշտներին կայանալ »
Ուսանողների կոչը. «Մի՛ խառնեք մեզ ձեր դասադուլին...»
ՀՊՃՀ. Հեռացեք, թողեք, դաս անենք
«Ձեր արածը զրո է, սաղին ցույց տալու համար է»
Ուսանողներ. «Հեռացեք, ինչքան շուտ, էդքան լավ»
Ակցիային չմիացած ուսանողուհուն «քծնող» անվանեցին
Ուսանողը` դասադուլավորին .«Հաջողություն, դավայ»
«Ուսանողին ի՞նչ ա պետք, դաս, ոչ թե ըսենց բաներ»
Բժշկականի ուսանող. «Մենք դաս ենք անում, ինչի եք խանգարում»
Ուսանողները` երթի կազմակերպիչներին. «Գնացեք ստեղից»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները