Orange-ը մեկնարկեց նոր` ամենաարագ MyFi-ի վաճառքը
Այսօր Orange-ը ներկայացրել է նոր՝ մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող MyFi սարքը, որը հնարավորություն է տալիս օգտվել գերարագ ինտերնետից Orange-ի ողջ ծածկույթում, ինչպես նաև ստեղծել անձնական Wi-Fi տարածք ամենուր` անգամ գտնվելով շարժման մեջ: MyFi-ի միջոցով միաժամանակ ինտերնետին կարող են միացվել մինչև 10 սարքավորում` համակարգիչ, հեռախոս, պլանշետ և այն: :
«Ուղիղ երկու տարի առաջ էր, երբ Orange-ն առաջին անգամ հեռահաղորդակցության հայկական շուկայում ներկայացրեց ինտերնետից օգտվելու այս նորարական լուծումը, որը մեծ հետաքրքրության ու գնահատանքի արժանացավ հայ սպառողի կողմից: Այն իրապես փոխում է ինտերնետից օգտվելու մեր պատկերացումները: Այս նոր MyFi-ը նոր առաջարկով, նոր աստիճանի կբարձրացնի շարժական ինտերնետից օգտվելու փորձառությունը Orange-ի գերժամանակակից մինչև 21.6 Մբ/վ ցանցի ծածկույթում, որը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը», ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Նոր MyFi սարքի միջոցով ինտերնետին կարելի է միանալ ոչ միայն WiFi-ի, այլ նաև USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ վերջինիս կարելի է միացնել ինչպես պլանշետներ ու սմարթֆոններ, այնպես էլ ստացիոնար համակարգիչ:
MyFi սարքն այսօրվանից մինչև ապրիլի 7-ն առաջարկվում է հատուկ սակագնային պլաններով, որոնք ներառում են գերարագ ինտերնետի բացառիկ մեծ ծավալի փաթեթներ: Այսպես, մինչև ապրիլի 7-ը 12 ամսով MyFi-ին բաժանորդագրվելու դեպքում 6000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները կստանան ամսական 5ԳԲ, իսկ 11,000 դրամ ամսավճարի դիմաց՝ 25ԳԲ գերարագ ինտերնետ, ինչպես նաև MyFi սարքը՝ համապատասխանաբար 4000 կամ 1 դրամով: MyFi-ին բաժանորդագրվելով 24 ամսով՝ բաժանորդներն ամեն ամիս կստանան 5 կամ 25ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար 5,000 կամ 10,000 ամսավճարի դիմաց և MyFi սարքը՝ 2000 կամ 1 դրամով:
Նոր MyFi սարքը հասանելի է նաև Ինտերնետ Հիմա և MyFi ներկա բաժանորդներին, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:
MyFi 21.6 Մբ/վ սարքը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 39,000 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան