«Ազատ ուսանողների ֆորում»-ը կոնսենսուի գնալու կոչ է արել դասադուլավորներին (տեսանյութ)
Այսօր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ դասադուլ հայտարարած ուսանողներին դիմավորեց «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության անդամ Նարեկ Սամսոնյանն ու դասադուլավորներին հանձնեց «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության կողմից տարածված հայտարարությունը:
«Ազատ ուսանողների ֆորում»-ի ներկայացուցչի կողմից դասադուլավորներին հանձնված հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսևորում և, հաջողվելու դեպքում, այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում` անդառնալի հետևանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար: Մենք, լինելով ուսանողական ուղղվածություն ունեցող կազմակերպություն, գտնում ենք, որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ և առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը, միևնույն ժամանակ, պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետևանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:
«Ազատ ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը հայտարարում է, որ նմանատիպ անկանխատեսելի հետևանքներով հղի իրավիճակում դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցվեն և փորձեն ուսանողության շրջանում Կոնսենսուսի հասնել և նոր անցնել կոնկրետ գործողությունների: Կոնսենսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ` առանց որևէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության:
Միևնույն ժամանակ մենք հայտարարում ենք, որ ցանկացած Կոնսենսուսի դեպքում «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը պատրաստ է կանգնել ՀՀ ուսանողների կողքին, իսկ մինչ այդ մենք զերծ ենք մնում դասադուլին միանալուն ուղղված կոչերին պատասխանելուց, քանի որ մեր նշած մտահոգությունների և ռիսկերի համար պատասխանատու և երաշխավոր չլինելու դեպքում, դասադուլը լինելու է ի հեճուկս ուսանողության մի ինչ-որ զանգվածի»:
Նա նաև հայտարարեց, որ «ԱՈւՖ»-ը դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն, որը կարող է կիրառվում ուսանողների նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա