Հ. Ուլուբաբյան. Թուրքական ձեռագրով են իրագործված Սումգայիթի, Բաքվի ջարդերը
«Մենք` ղարաբաղցիներս, երբեք ադրբեջացիներին այդկերպ չենք անվանել, այլ թուրք: Սումգայիթում էլ, Բաքվում էլ կատարվածը նույնն է, ինչ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում: Թուրքերի նույն ձեռնագիրն է»,- ասուլիսում 1988 թ. Սումգայիթի ջարդերի մասին ասաց Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը:
Նա Սումգայիթում կատարված ոճրագործությունը որակում է որպես բացարձակ ցեղասպանություն: Ցավով նշեց, որ այս 25 տարիների ընթացում հայաստանյան իշխանությունները խուսափում են խոսել այդ ցեղասպանության մասին:
Ասուլիսին ներկա ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավ. դոկտ., պրոֆ. Գևորգ Դանիելյանի կարծիքով, այն, ինչ կատարվել է Սումգայիթում, կազմակերպված էր կոնկրետ շարժառիթով:
Նա նաև կարծում է, որ ի սկզբանե թիրախը Սումգայիթը չէր, այլ Ստեփանակերտը, սակայն երբ չեն կարողացել իրագործել իրենց նպատակը այնտեղ, Սումգայիթում են իրականացրել: Նա նույնպես այն համոզմանն է, որ Սումգայիթում կատարվածը ցեղասպանություն է, պետք է դիմել միջազգային դատարաններ:
Սումգայիթյան եռօրյա դեպքերի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալերի, 26 մարդ է զոհվել, սակայն Հ. Ուլուբաբյանը չի ընդունում այդ տվյալները` նշելով, որ 100-ից ավելի մարդ է սպանվել: Նա նաև ասաց, որ ջարդերը եղել են ոչ թե երեք, այլ չորս օր:
Հիշեցնենք, 1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան