Իրանի այս տարվա բյուջեն կազմում է 731 տրիլիոն թուման. նավթից ստացվելիք եկամուտները կնվազեն 20 միլիարդ դոլարով
Իրանի այս տարվա բյուջեի նախագծում նավթից ստացվելիք եկամուտները նվազել են 20 միլիարդ դոլարով:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ նավթից ստացված եկամուտները նախորդ տարվա 68 հազար միլիարդ թումանի փոխարեն այս տարվա բյուջեում նախատեսվում է 66 հազար միլիարդ թուման:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի այս տարվա (իրանական նոր տարին սկսվում է մարտի 21-ից) ընդհանուր բյուջեն կազմում է 731 տրիլիոն թուման: Բյուջեի 74 տոկոսը գտնվում է պետական ընկերությունների տրամադրության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են