Դ.Դումանյանը` համաճարակի մասին` խուճապի չմատնվել, բայց և չհանգստանալ
ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձել է ՀՀ կառավարության 2013թ. առողջապահության ոլորտի գերակա խնդիրներին և դրանց լուծման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներին։
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախարարը նախևառաջ ասել է, որ այդ ծրագրերի մի զգալի մասն ուղղված է մարզային առողջապահական հիմնարկների արդիականացմանն ու օպտիմալացմանը։ Շատ խնդիրներ էլ պետք է լուծվեն ողջ հանրապետության մասշտաբով.
«2013-ին ձեզ հետ միասին լուրջ անելիքներ ունենք ինչպես բժշկական սպասարկման որակի և մատչելիության ապահովման, այնպես էլ ոլորտը ստվերող երևույթների դեմ պայքարի ուղղությամբ»,-ասել է նախարար Դումանյանը։
Այնուհետև ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին է ներկայացրել հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի համաճարակային իրավիճակը։ Դ.Դումանյանը հորդորել է խուճապի չմատնվել, բայց և չհանգստանալ, մարզերում ևս ամենօրյա աշխատանք տանել` առավել ուշադիր գտնվելով խոցելի խմբերի նկատմամբ։
Անդրադառնալով դեղապահովման գործընթացին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով 44 չափաբաժնով (լոտով) հայտարարված մրցույթի արդյունքներով տնտեսվել է մոտ 284 մլն դրամ, որը ևս կուղղվի երկրորդ կիսամյակի կարիքներին` տարեկան կտրվածքով ավելի մեծ ապահովվածության հասնելու համար։
Նախարարը համապատասխան ստորաբաժիններին խստորեն հանձնարարել է բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի 2013թ. երկրորդ կիսամյակի կարիքների համար մրցույթը հայտարարել և կազմակերպել մարտին, որպեսզի բաշխման ընդհատումներ չլինեն։
Մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորել է տեղերում հետևել ինչպես կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերը շահառուներին ժամանակին հասցնելու, այնպես էլ մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա