Հայաստանի և Իրաքի միջև օդային հաղորդակցություն կհաստատվի
Հայաստանի և Իրաքի միջև օդային հաղորդակցություն կհաստատվի: ՀՀ կառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Այն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ձևավորման և կարգավորման համար, կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանը:
Երկու պետությունների համապատասխան մարմինների կողմից վավերացումից հետո 30 օրվա ընթացքում համաձայնագիրն ուժի մեջ կմտնի: