Րաֆֆի Հովհաննիսյան. Ով նամուս ունի, պետք է հրաժարական տա
Մենք վախով չենք ապրելու սրանից հետո, հարգանքով, սիրով, ժպիտով, բայց իրավունքով: Աբովյանում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հարգանք հայտնեց միջազգային կազմակերպություններին ու երկրներին, հայտարարեց, որ «Ժառանգության» նշան ոչ ոք իր վրա չի տեսնի, ապա կոչ արեց Օլանդին, Պուտինին ու այլոց Հայաստանի վրա աշխարհաքաղաքական խաղեր չխաղալ, հակառակ դեպքում պատասխան են տալու:
«Սրանից հետո ով խախտեց օրենքը, ով թույլ չտվեց իրացնել ձեր ազատ խոսքի, ազատ տեղաշարժի իրավունքը… պետք է հարգենք միմյանց: Ով նամուս ունի, ով ժողովրդի նկատմամբ հարգանք, վերևից ներքև հրաժարական պիտի տա, ով չարեց, դատարանի առջև պետք է կանգնի»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: