Ինչ անուններ են քննարկվում վարչապետի պաշտոնի համար
«Ժողովուրդը» գրում է. «Որպես վարչապետի հավանական թեկնածու` իշխանական կուլիսներում այսօր քննարկվում է մի քանի անուն` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյան, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյան, իսկ եթե հանկարծ որոշվի ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, իշխանական կուլիսներում հնչել է նաև գյուղատնտեսության նախկին նախարար ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի անունը:
ՀՀԿ-ականները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին որոշի իշխանության ներսում չգնալ կտրուկ փոփոխությունների, ինչի արդյունքում Տիգրան Սարգսյանը շարունակի մնալ ՀՀ վարչապետ: Համենայնդեպս, ըստ ՀՀԿ-ականների` վերջնական որոշում կայացնողը լինելու է Ս. Սարգսյանը, որն էլ, սակայն, լռում է»: