«Մի ասեղ չկարողացանք հանել». Կիրանցում Ավալյանների տունն ամբողջությամբ հրդեհվել է
Տավուշի մարզի Կիրանց գյուղում փետրվարի 27-ին գիշերը ուժգին հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Տիգրան Ավալյանին պատկանող տունը: Տանը եղել է միայն 78-ամյա Ժենյա Ավալյանը, իսկ մյուս բնակիչները եղել են հարևանի տանը, ոչ մեկ չի տուժել:
«Գյուղի ջահելները տեսել են, որ հրդեհ է բռնկվել, վազել, ծեր կնոջը դուրս են բերել տնից, բայց ոչ մի բան չհաջողվեց փրկել, ինչ ունեին, չունեին այրվել է, անգամ ասեղ չկարողացանք հանել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը:
Նրա խոսքով, Ավալյանների բազմանդամ ընտանիքն ապրում էր սոցիալական ծանր վիճակում: «Հիմա գյուղի ակտիվով մտածում ենք` ինչ անել, ինչպես օգնել: Պետք է փորձենք հովանավորներով, կառավարաությունով օգնենք ընտանիքին»,- ասաց գյուղապետը: