Վերահրատարակվել է Ս. Շահմուրադյանի «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գիրքը
«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում վերահրատարակվել է Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գիրքը: Նախատեսվում է հրատարակել նաև գրքի երկրորդ հատորը, որը Ս. Շահմուրադյանը չէր հասցրել:
Այս մասին ասուլիսում տեղեկացրեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Գրքի առաջին հատորը լույս է տեսել 1989 թվականին: 25 տարիների ընթացքում այն թարգմանվել է 9 լեզուներով:«Այս գիրքն անգնահատելի մի վկայություն է այն մասին, թե ինչ է կատարվել Սումգայիթում»,- ասաց նա:
Նախագծի շրջանակներում մարտին լույս կտեսնի նաև սումգայիթյան դատավարության մասին գրքի անգլերեն և ռուսերեն թարգամանությունը, կազմվում են նաև Բաքվի, Մարաղայի, Բուդապեշտի դեպքերի մասին գրքույկներ:
Նշենք, որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից: