Սեդրակյանը կմիանա ՀԱԿ-ին, բայց ոչ՝ Րաֆֆիին
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մարտի 1-ին կմիանա Մյասնիկյանի արձանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Ինչպես նա նշեց այսօրվա ասուլիսի ժամանակ՝ այդ մտադրությունը քաղաքականության հետ որևէ կապ չունի և նա գնում է հարգելու մարտիմեկյան զոհերի հիշատակն ամեն տարի:
Ի պատասխան հարցին, թե արդյոք նա կմիանա մեկ այլ նախկին թեկնածու՝ «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, Վարդան Սեդրակյանն ասաց, որ նպատակահարմարություն չի տեսնում:
«Նախ անհասկանալի են նրա քայլերը: Դրա համար պետք է հասկանալ նրա քայլերը: Եթե նա գտնում է, որ պետք է այդպես շարունակի՝ իր գործն է: Նա պետք է հստակ խոսի և գործի, այլ ոչ թե շարժվի «բերմուդյան եռանկյունիով»՝ Ազատության հրապարակ, նախագահական և ԱՄՆ դեսպանատուն: Այդպես չի կարելի», - ասաց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում