Ա. Գրիգորյան. ԱԳՆ-ի շենքի գնորդը սեփականատիրոջ իրավունքը ձեռք բերելով մեխանիկորեն ձեռք է բերում նաև այն ձևափոխելու իրավունքը
Կառավարության որոշմամբ կառավարության թիվ 2 մասնաշենքը աճուրդով վաճառքի դեպքում, պայմանով, որ այն օգտագործվելու է բացառապես հյուրանոցային և նմանատիպ գործառնական նպատակներով, գնորդը շենքի սեփականատիրոջ իրավունքը ձեռք բերելով մեխանիկորեն ձեռք է բերում նաև փոփոխման իրավունքը: Այս մասին մտավորականների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղան քննարկման ժամանակ բարձրաձայնեց ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխություն թույլատրվում է կատարել բացառիկ դեպքերում, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա կազմվող կառավարության որոշմամբ, որը առանձին գործընթաց է, և որի արդյունքում ստեղծված իրավական փաստաթղթեր միշտը չէ, որ դրական լուծում են ստանում:
Ճարտարապետը նաև նշեց, որ շենքի վաճառքը կառավարության տվյալ որոշմամբ խախտում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, որով արգելվում է հուշարձանների քանդումը:
Քննարկման մասնակիցները որոշեցին օրենքի խախտումն արձանագրող գրությամբ դիմել կառավարություն:
Նշենք, որ մարտի 5-ին աճուրդով կվաճառվի Կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Աճուրդի մեկնարկային գինը՝ 51 մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով: Աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը կկնքվի մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:
Կառավարական թիվ 2 շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան