Լ.Ալավերդյան. ՀՀԿ-ն կարող է լինել ընդդիմություն
«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ևս խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման կողմնակից է. «Այսօր ուշ չէ և Ազգային Ժողովը պետք է դնի խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու հարցը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:
Ի դեպ, նա տեսնում է այն հավանականությունը, որպեսզի իշխանությունները այդ դեպքում էլ լինեն խորհրդարանում.
«Իշխանություններն առայժմ ունեն հնարավորություն ունենալ ԱԺ-ում պատվավոր քվե և լինել գործող ընդդիմություն: Ընդդիմություն լինելը ամենևին էլ վատ չէ, դա բավականին պատվավոր է»,- իր կարծիքն արտահայտեց Լ.Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական լարված իրավիճակին, ապա նրա համոզմամբ բողոքն արդար ու հիմնավոր է, սակայն միակ վտանգն այն է, որ այս իրավիճակից չօգտվեն այն ուժերը, որոնք ժամանակին վերին աստիճանի անպատասխանատու են եղել ժովորդի պահանջատիրության նկատմամբ:
Նա նաև հույս հայտնեց, որ ընդդիմությունը, որը մինչ օրս հետևողական դիրք չի ունեցել, դասեր կքաղի ստեղծված իրավիճակից: