Մեկնարկել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը
Մարտի 1-ին մեկնարկել է «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հանրային կապի պատասխանատու Դավիթ Մուրադյանը:
ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետը հայտարարել է մրցանակաբաշխություն հետևյալ 6 անվանակարգերում.
1. «Լավագույն կին գործատու»
2. «Լավագույն կին նորարար, նախաձեռնող»
3. «Լավագույն կին բարեգործ»
4. «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ»
5. «Լավագույն երիտասարդ կին գործարար»
6. «Լավագույն սկսնակ կին գործարար»
Մրցանակաբաշխության սկզբունքներն են՝
. յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
.յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար,
.հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:
Մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա ՀՀ վարչապետի մոտ:
Մրցանակաբաշխության մասին հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջում՝ (http://www.smednc.am) 2013 թվականի մարտի 1-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները