Պետք է հետևողական լինել, որ դատապարտվողներ իսկապես լինեն. Բիշարյանը` մարտի 1-ի մասին
2008-ին մարտի 1-ին եղել են բախումներ, եղել են զոհեր, համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել։ Եղել են բախումներ, եղել են զոհեր։ Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են»,–հայտարարեց Բիշարյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է մեղավոր համարում մարտիմեկյան ողբերգության համար:
Լրագրողներից մեկը, սակայն, շտապեց հետաքրքրվել, թե այդ ովքե՞ր են դատապարտվել մարտյան իրադարձությունների համար, Բիշարյանը նկատեց. «Այսօր ովքե՞ր են դատապարտված ու նստած բանտում»։ Լրագրողներն անմիջապես հարցրին` մարտի մեկի համա՞ր: Բիշարյանը խնդրեց լրագրողին կրկնել հարցը, ինչից հետո պատգամավորը մի պահ դանդաղեց ու հետո ասաց. «Դատապարտված են այնքանով, որքանով, որ մենք պատկերացում ունենք, թե ինչ է տեղի ունեցել։ Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի է հասկացվել, հետ եմ վերցնում։ Ավելին ասել չեմ կարող։ Բայց պետք է հետևողական լինել, որ դատապարտվողներ իսկապես լինեն»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են