Ֆրանսիացի քաղաքական գործիչներ. «Ֆրանսիան չի կարող թույլ տալ, որ արտաքին ուժերն իրենց հակահայ ռասիզմը ներմուծեն մեր երկրի տարածք»
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անրի Ժիբրայելը և Բուշ դյու Ռոնի Շրջանային Խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.
«Ֆրանսիական հանրապետության բարձրագույն ատյանում իրականացված սադրանքն ու անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորեցին երկու այսպես կոչված «ազերի ուսանողները», ոտնձգություն են խոսքի ազատության հանդեպ։ Այդ անընդունելի գործողությունները գալիս են վերահաստատելու, որ Ադրբեջանի Հանրապետության և նրա նախագահ Ալիևի հակահայ պրոպագանդայով սնվող ակտիվիստներն իրենց համարում են կատարելապես անպատժելի։ Ֆրանսիայի Հանրապետությունը չի կարող թույլ տալ, որ արտաքին ուժերը սողոսկելով մեր երկիր և մանիպուլացնելով այն` իրենց հակահայ ռասիզմը ներմուծեն մեր երկրի տարածք։ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` անհրաժեշտություն է այլևս, որպեսզի Ֆրանսիան վերահաստատի իր ինքնիշխան հեղինակությունը և սատար կանգնի ֆրանսահայ համայնքի ոտնահարված հիշողությունը։ Նախագահ Օլանդն իր նախընտրական արշավի ժամանակ ստանձնել է այդ հանձնառությունը։ Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը կհանդիսանա հենց այն հզոր քայլը, որը թույլ կտա միաժամանակ պաշտպան կանգնել հայոց հիշողությանը և պահպանել մեր երկրում քաղաքացիական անդորրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները