Հասարակություն 09:45 01/03/2013

Ո՞ր ոլորտներում են հիմնականում ոտնահարվում աշխատողների իրավունքները

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վերջին տարիների ընթացքում ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունում նկատվում է քաղաքացիների դիմումների թվի կտրուկ աճ. նախորդ տարիների համեմատ նրանց բողոքների ու պահանջների բավարարման ցուցանիշն անհամեմատ բարձր է: Նկատելի է, որ Հայաստանում հասարակությունն աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում առավել ուշադիր է դարձել: Սակայն պետք է նշել, որ ոլորտում առկա են դեռևս չլուծված մի շարք խնդիրներ: Մասնավորապես` ստվերային աշխատուժի խնդիրը, որից տուժում է թե աշխատողը, թե պետությունը: Այս և այլ խնդիրների շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պետ Հակոբ Մանուկյանի հետ:

-Կներկայացնեք, թե աշխատանքային իրավունքների պաշտպանության և խախտումները կանխարգելելու նպատակով տեսչությունը քանի՞ ընկերությունում է ստուգում իրականացրել և քանի՞ դիմում-բողոք է ստացել:

-2012 թվականի տարեկան հաշվետվությունը դեռ պատրաստ չէ, այն գտնվում է ամփոփման փուլում: Սակայն որոշ տվյալներ արդեն կարող ենք հրապարակել:

Նախորդ տարիների համեմատ, 2012թ-ին Աշխատանքի պետական տեսչությունը իրականացրել է աննախադեպ թվով քիչ ստուգումներ: Դա ոչ միայն պայմանավորված է ՀՀ կառավարության այն որոշման հետ, որի համաձայն՝ տեսչությունը պետք է ստուգումներ անցկացնի տարեկան 70 մլն դրամ և դրանից ավելի շրջանառություն ունեցող ընկերություններում, այլև վերջին երեք տարիներին մեր որդեգրած քաղաքականությամբ: Մենք հետևողական ենք, եթե գործատուն դիտավորյալ աշխատողին չի վարձատրում, օրենքի շրջանակներում բոլոր վարչական լծակները տեսչությունն օգտագործում է, որպեսզի գործատուն նման մտածելակերպից դուրս գա: Մեր առաջնահերթ նպատակն է օգտակար լինել այն քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են:

Հասարակությունը տեսչության գործառույթն առաջին հերթին ընկալում է որպես ստուգող և պատժող մարմին: Մինչդեռ, Աշխատանքի պետական տեսչությունը առաջնահերթ պետք է ստանձնի իրազեկողի և կանխարգելողի դերակատարում: Իսկ եթե գործատուները չեն ենթարկվում օրենքին, ապա դրանից հետո կիրառում ենք օրենքով սահմանված տույժ-տուգանքները:

Ընդհանուր առմամբ, տեսչությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 395 ստուգում և ուսումնասիրություն՝ 2011թ-ի 735-ի դիմաց: Նկատենք, որ 2008թ-ին ստուգումների թիվը հասել է 4000-ի:

Ինչ վերաբերում է դիմում-բողոքներին, ապա անցյալ տարի տեսչությունը ստացել է 543 դիմում-բողոք՝ սպասարկման, արտադրության, առևտրի, կրթության և առողջապահության ոլորտներից: Դրանք վերաբերում էին աշխատավարձի չվճարմանը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի համար, ինչպես նաև աշխատանքից ազատելու դեպքերին:

Մենք մեր աշխատանքը համարում ենք կատարված միայն այն դեպքում, երբ աշխատողը տեսչություն երկրորդ անգամ է դիմում գրում՝ նշելով, որ իր դիմումը բավարարվել է, որ իր աշխատանքային իրավունքը վերականգնվել է: Կարծում եմ, որ դիմում-բողոքների ավելացման պատճառը աշխատողների իրազեկվածության մակարդակի բարձրացման հետ է նաև կապված:

-Ինչպե՞ս է իրավիճակը ստվերային աշխատուժի առումով: Դրանց բացահայտման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

-Վերջին 2-3 տարիներին անօրինական աշխատուժի ավելացման միտումներ չեն նկատվում, սակայն բացահայտման դեպքերն աճել են: Իրականում այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է տարվում, չնայած այդ մասով դեռ անելիքներ շատ կան: Կարծում եմ, որ շուտով անօրինական աշխատուժի նվազմանն ականատես կլինենք:

-Ստվերային աշխատուժի առումով ո՞ր ոլորտներ են առավել ռիսկային:

-Ռիսկային են համարվում տրանսպորտի, սպասարկման, առևտրի և շինարարության ոլորտներ:

- Խոշո՞ր, միջի՞ն, թե՞ փոքր բիզնեսի մոտ է ստվերային աշխատուժը գերակշռում:

-Կարծիք կա, որ խոշոր բիզնեսն է ստվերային աշխատուժի հիմնական սպասարկողը, սակայն պետք է նշել, որ խոշոր բիզնեսն այս տեսանկյունից ավելի օրինապահ է, քան միջինն ու փոքրը:

Իրականում աշխատանքի իրավունքի ոտնահարման դեպքեր ավելի հաճախ գրանցվում են փոքր և միջին բիզնեսում: Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում: Կառավարություն դիմեցինք, որպեսզի մեզ թույլատրեն ստուգումներ իրականացրել տաքսի ծառայություններում: Մոտ 100 տաքսի-ծառայությունում կատարած ուսումնասիրության արդյունքում յուրաքաանչյուրում միջինը 7 չգրանցված աշխատողի հայտնաբերեցինք, ինչպես նաև՝ արտաժամյա աշխատանքի տասնյակ միլիոնների չվճարում աշխատակիցներին:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա, եթե ուսումնասիրությունների արդյունքում գործատուն ուղղում է առկա թերացումներն, ապա տուգանքներ չեն կիրառվում: Հակառակ պարագայում կիրառվում են օրենքով նախատեսված տույժերն ու տուգանքները: Մենք մտածում ենք նաև գործատուների մասին, նրանց ժամանակ ենք տրամադրում, որպեսզի կարողանան վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

Նշեմ նաև, որ մենք անձնավորված ստուգումներ չենք իրականացնում, դրանք անցկացվում են ամենուր՝ անկախ նրանից, թե ում է պատկանում այդ ընկերությունը:

Օրինակ՝ վերջին երկու տարիներին տեսչության կողմից տուգանված խոշոր ընկերություններից է «Բորոդինո» պահածոների գործարանը, որտեղ տուգանքի չափը կազմել է 4 մլն 174 հազար դրամ, ուղևարափոխադրում իրականացնող «Քինգ Դելյուքս» ընկերությունը, որն ունեցել է ոչ միայն արտաժամյա աշխատանքի դիմաց աշխատավարձի չվճարման պարտք, այլև անօրինական աշխատակիցներ: Այստեղ 6 մլն դրամի տուգանքի որոշում է կայացվել:

Տուգանվել է նաև Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրը՝ 19,5 մլն դրամով, «Կամազավտոկենտրոն» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը՝ 2 մլն 424 հազար դրամով, «Մաքուր երկաթ» գործարանը՝ 3 մլն դրամով, «Հիդրոէներգաշին» ընկերությունը՝ 10 մլն 886 հազար դրամով, «Սիգարոն» ՍՊԸ-ն՝ 12 մլն դրամով: Ընկերությունները հիմնականում տուգանվել են աշխատավարձերի չվճարման համար:

-Երբ խախտվում է աշխատողի իրավունքը, ինչպե՞ս նա կարող է դիմել Աշխատանքի պետական տեսչությանը:

-Իրականում մենք մենթալիտետի խնդիր ունենք: Հասարակությունը այն կարծիքին է, որ ավելի լավ է աշխատանք ունենա, քան առանց աշխատանքի մնամ: Իհարկե, դա գալիս է սոցիալական խնդիրներից, բայց հետագայում այդ մարդիկ ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Ի վերջո և՛ գործատուները, և՛ աշխատողները պետք է հիշեն կենսաթոշակային տարիներին ապրելու մասին:

Պետք է փոխել այս մտածելակերպը և հասնել նրան, որ խախտված իրավունքին չհամակերպվեն: Սովորաբար այն դեպքերում են դիմում Աշխատանքի պետական տեսչություն, երբ արդեն դրված է աշխատանքից ազատման հարցը, կամ խնդիրներ կան աշխատավարձի վճարման հետ: Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար աշխատողը չպետք է համակերպվի ստեղծված իրավիճակի հետ: Կարևոր է, որպեսզի աշխատակիցը գիտակցի, որ անհրաժեշտ է ունենալ աշխատանքային պայմանագիր: Եթե չեն գրանցում, ապա աշխատողը պետք է որոշի` մնա՞ տվյալ գործատուի մոտ, թե՞ այլ աշխատանք որոնի: Այլապես հետագայում շատ դժվար է նրանց խախտված իրավունքներն իրավական տեսանկյունից պաշտպանել:

Այս առումով տեսչությունը պարբերաբար, իր գործընկերների՝ Գործատուների միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների հետ հանդիպումներ է անցկացնում, որպեսզի գտնվեն այն օպտիմալ տարբերակները, որոնց արդյունքում աշխատողն ավելի պաշտպանված կլինի: Օրինակ, արհմիություններին և ՀԿ-ներին առաջարկել ենք ավելի ակտիվ լինել աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում:

Մենք միտված ենք առաջնահերթ օգտակար լինել այն քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են: Ի վերջո պետք է հասականալ, որ միայն տեսչության աշխատանքը բավարար չէ, այստեղ համախմբված աշխատանք է պետք, ուստի համագործակցության կոչ ենք անում բոլորին: Աշխատանքի իրավունքի ինստիտուտը դեռ կայացման փուլում է մեր հանրապետությունում, միայն համատեղ ջանքերի շնորհիվ կհասնենք ռեալ նվաճումների: Բոլորը խոսքից պետք է անցնեն գործի:

- 2013 թվականի հունվարի մեկից գործողության մեջ է մտել «Եկամտահարկի մասին» օրենքը, եթե հարկման նոր համակարգի միջոցով աշխատող քաղաքացիները եկամտի կորուստ կունենան, ապա կարո՞ղ են դիմել Աշխատանքի պետական տեսչությանը:

-Իհարկե: Եթե օրենքը ճիշտ չի կիրառվում, ապա աշխատողը կարող է դիմել տեսչություն: Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցներն անցյալ տարի սեմինարներ են անցկացրել, որպեսզի գործատուներին տեղեկացնեն օրենքի կիրառման ճիշտ մեթոդիկան: Եթե աշխատողի աշխատավարձը նվազի, ապա նա պետք է դիմի տեսչություն: Տեսչությունը դիմում-բողոքի հիման վրա կատարում է ստուգումներ: Եթե պարզվի, որ գործատուն իջեցրել է աշխատողի աշխատավարձը, ապա տալիս ենք պարտադիր կատարման հանձնարարական` գումարները վերականգնելու պահանջով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}