Րաֆֆի Հովհաննիսյան. Հովիկ Աբրահամյանն իմ զրուցակիցը չէ
Լրագրողներն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարության վերաբերյալ նրա դիրքորոշումը:
Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը ողջամիտ էր համարել այն առաջարկները, «որ «Ժառանգության» որևէ անդամ կարող է կառավարել որևէ ոլորտ ու մաս կազմել կառավարությանը»:
«Պարոն Աբրահամյանը իմ զրուցակիցը չէ, խորհրդարանում թող քննարկումներ անեն, դա իրենց խնդիրն է: Իմ միակ զրուցակիցը պարոն Սարգսյանն է, եթե ասելիք ունի, ես կլսեմ»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հնարավոր երկրորդ հանդիպմանը ու դրանից նրա ակնկալիքներին, Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը պետք է ստանալ ուրիշ տեղից: