Կառավարությունում հիմնական փոփոխությունները կլինեն ապրիլից հետո
«Ժողովուրդ»-ը գրում է, որ հանրապետականները երեկ երեկոյան 160 հոգանոց խորհրդի նիստ են արել: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ սկզբում ելույթի իրավունքը տրվել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին, ով ներկայացրել է ընտրությունների արդյունքները, երկրում առկա իրավիճակն ու միջազգային հանրության արձագանքները:
Դրանից հետո ՀՀԿ-ականները միմյանց հույս են տվել, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ սկսված հանրահավաքներն էլ կմարեն: Այնուհետև սկսվել է գործադիր մարմնի երկարատև նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը կրկին բարկացել, դժգոհել է ՀՀԿ-ի աշխատանքից: Բայց որոշել են երկու ամսվա համար շատ «զոհաբերություններ» չանել: Հիմնական փոփոխությունները կլինեն ապրիլից` երդմնակալության արարողությունից հետո: