Իրավունք 15:18 01/03/2013

«Երբեք չէի մտածել, որ կկրակեն ժողովրդի վրա». Մարտի 1-ը` հինգ տարի անց

2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո անցել է հինգ տարի, սակայն մինչ այժմ դեռևս չեն բացահատվել Երևանի կենտրոնում այդ ժամանակ մահացած տասը ՀՀ քաղաքացիների, այդ թվում` 1 զինծառայողի, 1 սպայի և 8 քաղաքացիական անձանց մահվան հանգամանքները: Զոհերի հարազատները իրավապահ մարմինների աշխատանքից դժգոհ, այնուամենայնիվ հույս են փայփայում, որ մի օր կբացահայտվի գործը:

2008-ի մարտի 1-ի տասը զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):

«Չերյոմուխա 7» զինատեսակից մահացած Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում որդու հոգու հանգստության համար մոմ կվառի, այնուհետև կմասնակցի Մյասնիկյանի հուշարձանի մոտ կայանալիք հիշատակի հավաքին: Իրավապահ մարմիններից հույսը կտրել է: «Նրանք հայտարարում են, թե քրեական գործը կասեցված չէ, բայց իրականում կասեցված է ոչ մեկ չի զբաղվում այդ գործով», -ասում է Սարգիս Քլոյանը: Նա համոզված է. «Այս իշխանությունների օրոք գործը երբեք չի բացահայտվի»:

Այն, որ իշխանությունները շահագրգռված չեն, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի, վստահ է նաև հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: «Մեր իշխանությունները ոչ թե երկակի, այլ տասակի ստանդարտներ են կիրառում. որտեղ պետք է, ասում են` գործը նախաքննության մեջ է, երբ պետք չէ արդեն պատմության դասագրքերում է հայտնվում: Ուղղակի զզվել ենք իշխանությունների էդ կապիկություններից, կուշտ ենք, ես չգիտեմ ինչ բառերով ասեմ, որ տեղ հասնի: Մենք հայ ենք ու քրիստոնյա. նրանք պետք է իրենց Աստծո առաջ պատասխան տան, ինչքա՞ն կարելի է կապիկություն անել, ինչքա՞ն կարելի է սեփական քաղաքացուն սպանել ու զոհվածի հարազատների վրա ծիծաղել», -հարցեր է հնչեցնում հուսահատ կինը:

Որդուն կորցրած կինը հինգ տարվա հեռվից հիշում է այդ օրը և ասում, որ ամենևին չեն պատկերացրել, թե նման դեպք տեղի կունենար: «Էդ օրերին որ լսում էի` վտանգավոր է, քաղաք մի իջեք, ես մտածում էի, որ ոստիկանները կարող են ընդամենը բռնեն երեխեքին, տանեն ոստիկանություն, երբեք չէի մտածել, որ կկրակեն ժողովրդի վրա», -ասում է տիկին Ալլան ու միևնույն ժամանակ ծիծաղելի համարում իրավապահ համակարգի գործունեությունն այդ ուղղությամբ:

«Շատ մեծ ամոթ է, որ չեն կարողանում հայտնաբերել իրական մեղավորներին», -ասում է նա:

Դեռևս 2011 թվականի ապրիլի 21-ին հրավիրված խորհրդակցությունում Հայաստանի նախագահ Սերժ Սարգասյանը ադրադարձել էր մարտյան դեպքերին ու հայտարարել, որ ակնկալում է «նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում»: Այս հանձնարարությունից մի քանի ամիս հետո` արդեն տարեվերջին Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց զեկույց: Երկրորդ քննության ընթացքում ընդհանուր առմամբ, այս գործով հարցաքննվել է շուրջ 4000 վկա, տուժող ճանաչվածների գերակշռող մասը իրավապահներ են` 220 ոստիկան և զինծառայող և 58 քաղաքացիական անձ: Մեղադրանք է առաջադրվել 152 հոգու, որոնց ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են: ՀՔԾ նոր քննության արդյունքում լույս տեսած 132 էջանոց զեկույցում դեպքերի ներկայացումը մնաց անփոփոխ` «զանգվածային անկարգություններ»:

Ըստ փաստաթղթի, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն գործադրելու համար դատի են տրվել Արման Շահինյանը, Մելիք Գրիգորյանը, ինչպես նաև Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Աղայանը, Մեսրոպ Զաքարյանը, Արմեն Ավագյանը, Սարգիս Պարունակյանը, Ռաջու Պետրոսյանը, ̧ավիթ Մաթևոսյանը, Ռուբեն Ոսկանյանը, Դավիթ Համբարձումյանը, Հովհաննես Ղազարյանը, Վարտգեզ Գասպարին, Դավիթ Առաքելյանը, Լևիկ Խաչատրյանը, Յաշա Մելքոնյանը, Սողոմոն Երիցյանը, Խաչիկ Գասպարյանը, Արամ Բարեղամյանը, Մասիս Այվազյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Բաղդասարյանը, Գրիշա Սիմոնյանը, Հրայր Փենինյանը, Աշոտ Մանուկյանը, Վարդգես Հայոցյանը, նրանց նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Այս փաստաթղթի վերաբերյալ զոհերի հարազատների գնահականը բացասական է եղել և «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում նրանք վրդովվել էին, որ իրենց որդիները այդ զեկույցում ներկայացվում են որպես «պոտենցիալ հանցագործներ»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}