«ՎիմպելԿոմ»-ը սկսում է համագործակցել MasterCard-ի հետ բջջային վճարումների բնագավառում
Փետրվարի 26-ին` շարժական կապի համաշխարհային համաժողովին, «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը և MasterCard-ը հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում աշխարհի 18 երկրում «ՎիմպելԿոմ»-ի 212 միլիոն օգտատերերի MasterCard–ը կառաջարկի վճարման լավագույն նորարարական լուծումներ: Նոր սերնդի օգտատերերին հասանելի կլինեն MasterCard-ի բջջային վճարումների նոր տեխնոլոգիաները, որոնք, ըստ ցանկության, կարող են նաև կցված լինել բաժանորդի բանկային հաշվին:
Ծրագրի փորձնական փուլը կմեկնարկի Իտալիայում 2013 թվականին և հասանելի կլինի Wind Italy ցանցի բաժանորդներին: Ծրագրի շրջանակում MasterCard-ը և «ՎիմպելԿոմ»-ը կառաջարկեն ապահով և ճկուն համատեղ լուծումներ, որոնք կբավարարեն ամենախստապահանջ հաճախորդներին անկախ նրանց գտնվելու վայրից:
«Բջջային հեռախոսներն այս պահին գտնվում են մարդկանց սոցիալական և առևտրային կյանքի կենտրոնում: Այսօր այն երկրներում, որտեղ«ՎիմպելԿոմ» ընկերությունը ծառայություններ է մատուցում, գերակշռող մեծամասնությամբ, ավելի դյուրին է ձեռք բերել բջջային հեռախոս քան բանկային հաշիվ: Ուրախ եմ, որ MasterCard–ի հետ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի մեր բջջային ցանցում առաջարկել հուսալի և նորարար ֆինանսական լուծումեր: Մենք կիսում ենք մեր առկա և ապագա բաժանորդներին հարմարավետ և ապահով վճարման տարբերակներով ապահովելու տեսակետը: Այս համագործակցությունը միաժամանակ հնարավորություն կընձեռի մեզ բարելավելու հաճախորդների սպասարկման որակը` առաջարկելով նրանց լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, հաշիվների վճարումը կամ բջջային ծառայությունների վաճառքը»,-նշել է «ՎիմպելԿոմ»-ի Կոմերցիոն և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը:
MasterCard Europe-ի ռազմավարական համագործակցության գծով նախագահ ՀենիՖամը նշեց. «Թվային և իրական աշխարհների միացումը հնարավորություն է ընձեռում առաջարկելու էլ ավելի շատ վճարման տարբերակներ հաճախորդների աճող պահանջարկին համապատասխան և ապահովել մաքսիմալ հարմարավետություն: Բազմաֆունկցիոնալ սարքավորումների, ինչպիսին են սմարթֆոների, դյուրակիր համակարգիչների և պլանշետների կիրառումը, վկայում է այն մասին, որ հաճախորդների վարքագիծը կտրուկ զարգանում է ամբողջ աշխարհում: Համագործակցելով ինտեգրված ծառայություններ մատուցող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկի` «ՎիմպելԿոմ»-ի հետ, MasterCard-ը առաջարկում է բջջային վճարումների նոր տարբերակներ, որոնք կընդլայնեն ֆինանսական ծառայությունների հասանելիությունը ամբողջ աշխարհում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան