Անհասկանալի է` ինչու չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունները. Արմեն Ռուստամյան
«Մարտի 1-ին տասը զոհերի մահվան հանգամանքները չբացահայտելը այս ժամանակակից դարում անհասկանալի է ինձ համար», -այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հարգելով 2008-ի մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը: Նրա խոսքով, հայոց պատմության այդ էջը քանի դեռ բացահայտված չէ, հնարավոր չէ փակել, և «դա ծանրացած է բոլորիս վրա»:
2008-ի մարտի 1-ի տասը զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին