Տիգրան Ղարամյանը և Կարեն Գրիգորյանը կես միավորով են հետ մնում առաջատարներից
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք միայն կես քայլով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Սանան Սյուգիրովից (Ռուսաստան), Սերգեյ Ֆեդորչուկից (Ուկրաինա) և Ալեքսեյ Ֆյոդորովից (Բելառուս):
Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Դավիթ Հարությունյանն ունեն 5-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները