Թուրքիայում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ ԱՄՆ պետքարտուղարի
Թուրքական «Էմեք» կուսակցության երիտասարդները երթ են կազմակերպել դեպի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայր` արտահայտելու իրենց դժգոհությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի` Թուրքիա ժամանելու կապակցությամբ:
Ցուցարարները ծածանել են «Երիտասրդները կկանգնեցնեն պատերազմը, Քերրի, հեռացիր Թուրքիայից» մեծադիր պաստառ և վանկարկել «Հանցագործ ԱՄՆ, հեռացիր Մեձավոր Արևելքից» և «Քերրի, հեռացիր, այս ժողովուրդը չի վաճառվում» կոչեր:
Դեռ չհասած վարչապետի նստավայր` նրանք հանդիպել են բարիկադների: Ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին անցնել բարիկադները, բայց վերջիններս համառել են, ինչի արդյունքում էլ ոստիկանությունն ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր գազ: Երբ ցրված երիտասարդները հավաքել են ոստիկանության կողմից պատռված պաստառները և փորձել 2-րդ անգամ շարժվել դեպի վարչապետական նստավայր, այս անգամ ևս ոստիկանությունը չի զլացել արցունքաբեր գազ կիրառել` վերջնականապես տապալելով ակցիան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին